Լիբանանցիները ցանկանում են խաղաղություն բերել երկրին՝ տանիքներին պատկերելով «խաղաղություն» բառն արաբերենով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի մայրաքաղաք Տրիպոլիում վերջին օրերին կարելի է շենքերի տանիքներին աշխատող մարդկանց նկատել: Ինչպես հայտնում է Arab News-ը, նրանց նպատակն է արվեստի միջոցով «խաղաղություն» բերել մարտադաշտի վերածված քաղաքին: Շենքերի տանիքները կանաչ գույնով ներկելով՝ մտադիր են պատկերել արաբերեն «խաղաղություն» (salam) բառը, որը տեսանելի է երկնքից: Նախագծի հեղինակները 34-ամյա երկվորյակներ Մուհամադ և Օմար Քաբանիներն են: Եղբայրներից մեկի խոսքով՝ իրենք այդպիսով ցանկանում են ցույց տալ, որ Լիբանանը ծայրահեղականության և ահաբեկչության աղբյուր չէ, այլ ձգտում է խաղաղ կյանք ունենալ: