Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Սուրգուտ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգում

Սուրգուտ-Մոսկվա չվերթն իրականացնող «Աէրոֆլոտ» ավիընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում: 

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Օդանավակայանի տվյալների համաձայն՝ վթարային վայրէջքի պատճառ է դարձել ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը:

«Աէրոֆլոտ» ավիընկերության Սուրգուտ-Մոսկվա չվերթը վթարային վայրէջք է կատարել «Կոլցովո» օդանավակայանում՝ օդանավի տեխնիկական անսարքության կապակցությամբ: Ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները: Օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով», - պարզաբանել են օդանավակայանում:

website by Sargssyan