Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Նիդերլանդներում նոր կառավարություն է ձևավորվել

Նիդերլանդներում նոր կառավարություն կազմելու գործընթացն ավարտվել է, հայտնի է դարձել, որ նոր կառավարությունում կլինի 15 նոր նախարարական պաշտոն, ինչը նախորդի համեմատ կրկնակի շատ է, իսկ որոշ գերատեսչություններում միաժամանակ 2 ղեկավար կլինի:

Ֆինանսների նոր նախարարը Վոպկե Խուկստրան է, պաշտպանության նախարարը Անկ Բեյլեվելդն է, իսկ Խալբե Զեյստրան նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ընթացիկ տարվա մարտի 15-ին:

website by Sargssyan