ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում միսը նկատելիորեն թանկացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

news.am-ը գրում է.

Ընթացիկ տարում վերսկսվել է գների ու սակագների աճը։ Հիշեցնենք, որ անցած տարի գնանկում էր նկատվել, 1․4 տոկոսով։ Պատճառը հասկանալի է։ Մեր բնակչության մի մասի եկամուտները, հետեւաբար նաեւ ծախսերը, կրճատվել էին, հիմնականում Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի կրճատման հետեւանքով։

Ընթացիկ տարում դրամական փոխանցումների հարցում իրավիճակը մի քիչ լավացել է։ Պետ ք է ենթադրել, որ բնակչության մի մասի (փոխանցումներ ստացողների) եկամուտների աճը հանգեցրել է վճարունակ պահանջարկի սպառողական շուկայում։ Ըստ երեւույթին, առաջին հերթին սննդամթերքի շուկայում, որտեղ գները ընթացիկ տարում աճել են ՝ օգոստոսի դրությամբ 2․6 տոկոսով։ Ընդ որում նկատելիորեն թանկացել է միսը՝ տավարի միսը՝ 6․2 տոկոսով, խոզի միսը՝ 38․2 տոկոսով, ոչխարի միսը՝ 15․8 տոկոսով։

Հունվար- հունիս տվյալներով, Հայաստանում գրեթե 4 տոկոսով կրճատվել են տավարի մսի պաշարները եւ 16 տոկոսով՝ խոզի մսինը։ Ճիշտ է, այս հարցում պետք է հաշվի առնել պետական վճակագրության մեկ նրբություն, որը կապակցված է չափման միավորի հետ։ Անցած տարի տեղական արտադրության մսի պաշարների ցուցանիշը ներկայացվում էր «կենդանի քաշով», իսկ այս տարի՝ մորթի քաշով։ Սա աղավաղում է պաշարների դինամիկայում իրական պատկերը։

Բայց, համենայն դեպս, տավարի մսի ներմուծումը նվազել է ուղիղ կիսով չափ, իսկ խոզի մսինը՝ 16 տոկոսով։ Նկատենք, որ անցած տարի տավարի մսի ընդհանուր պաշարներում ներմուծման մասնաբաժինը կազմում էր գրեթե 11 տոկոս, իսկ խոզի մսինը՝ մոտ 48 տոկոս։ Իսկ եթե հաշվի առնենք տեղական մսի հաշվարկի վերոնշյալ «նրբությունը»՝ ապա ներմուծման մասնաբաժինը անցած տարի շատ ավելի մեծ է եղել։

Նկատենք, որ Բրազիլիայից արտահանվող խոզի մսի մաքսային գինը հունվար- հունիս ժամանակահատվածում կտրուկ աճել է (տարեկան կտրվածքով գրեթե 19 տոկոսով)։ Այս ժամանակահատվածում այդ երկրի մասնաբաժինը Հայաստան ներմուծվող խոզի մսի ընդհանուր ծավալում գերազանցել է 80 տոկոսը։ Այդ իսկ պատճառով բրազիլական գործոնն է հենց վճռորոշ դարձել տվյալ ապրանքի շուկայում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular