Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում միսը նկատելիորեն թանկացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

news.am-ը գրում է.

Ընթացիկ տարում վերսկսվել է գների ու սակագների աճը։ Հիշեցնենք, որ անցած տարի գնանկում էր նկատվել, 1․4 տոկոսով։ Պատճառը հասկանալի է։ Մեր բնակչության մի մասի եկամուտները, հետեւաբար նաեւ ծախսերը, կրճատվել էին, հիմնականում Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի կրճատման հետեւանքով։

Ընթացիկ տարում դրամական փոխանցումների հարցում իրավիճակը մի քիչ լավացել է։ Պետ ք է ենթադրել, որ բնակչության մի մասի (փոխանցումներ ստացողների) եկամուտների աճը հանգեցրել է վճարունակ պահանջարկի սպառողական շուկայում։ Ըստ երեւույթին, առաջին հերթին սննդամթերքի շուկայում, որտեղ գները ընթացիկ տարում աճել են ՝ օգոստոսի դրությամբ 2․6 տոկոսով։ Ընդ որում նկատելիորեն թանկացել է միսը՝ տավարի միսը՝ 6․2 տոկոսով, խոզի միսը՝ 38․2 տոկոսով, ոչխարի միսը՝ 15․8 տոկոսով։

Հունվար- հունիս տվյալներով, Հայաստանում գրեթե 4 տոկոսով կրճատվել են տավարի մսի պաշարները եւ 16 տոկոսով՝ խոզի մսինը։ Ճիշտ է, այս հարցում պետք է հաշվի առնել պետական վճակագրության մեկ նրբություն, որը կապակցված է չափման միավորի հետ։ Անցած տարի տեղական արտադրության մսի պաշարների ցուցանիշը ներկայացվում էր «կենդանի քաշով», իսկ այս տարի՝ մորթի քաշով։ Սա աղավաղում է պաշարների դինամիկայում իրական պատկերը։

Բայց, համենայն դեպս, տավարի մսի ներմուծումը նվազել է ուղիղ կիսով չափ, իսկ խոզի մսինը՝ 16 տոկոսով։ Նկատենք, որ անցած տարի տավարի մսի ընդհանուր պաշարներում ներմուծման մասնաբաժինը կազմում էր գրեթե 11 տոկոս, իսկ խոզի մսինը՝ մոտ 48 տոկոս։ Իսկ եթե հաշվի առնենք տեղական մսի հաշվարկի վերոնշյալ «նրբությունը»՝ ապա ներմուծման մասնաբաժինը անցած տարի շատ ավելի մեծ է եղել։

Նկատենք, որ Բրազիլիայից արտահանվող խոզի մսի մաքսային գինը հունվար- հունիս ժամանակահատվածում կտրուկ աճել է (տարեկան կտրվածքով գրեթե 19 տոկոսով)։ Այս ժամանակահատվածում այդ երկրի մասնաբաժինը Հայաստան ներմուծվող խոզի մսի ընդհանուր ծավալում գերազանցել է 80 տոկոսը։ Այդ իսկ պատճառով բրազիլական գործոնն է հենց վճռորոշ դարձել տվյալ ապրանքի շուկայում։ 

«Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն»102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերություններըՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՄիութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. Սերգեյ ԿոպիրկինԴատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռըԻնչպե՞ս դուրս գալ պահքից Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան Ինչո՞ւ ադրբեջանական AzTV-ն չի հրապարակել ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան
Ամենադիտված