Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նման մանիպուլյացիայի ու կեղծիքի չի դիմել ոչ մի վարչապետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները չեն գերազանցում ծիծաղելի 40 միլիոն դոլարը, և նույնիսկ ամենա­վառ երևակայություն ունեցող մարդը չի կարող հավատալ, որ մինչև տարե­վերջ Կարեն Կարապետյանը կարող է ապահովել խոստացած 830-850 մի­լիոն դոլարի ներդրումը: Ասում են՝ նույնիսկ վարչապետի հովանավոր Սամվել Կարապետյանն է լվացել ձեռ­քերն ու այլևս չի հավատում Կարեն Կարապետյանի սինգապուրյան հրաշքին: Համենայնդեպս, մամուլը գրեց այդ մասին, ու կառավարությու­նից չկա ոչ մի արձագանք:

Եթե իրական ներդրումները չկան, դրանք կարելի է «նկարել»: Կարեն Կարա­պետյանը այդպես է որոշել իրականու­թյուն դարձնել սեփական խոստումը, որ­պեսզի 850-միլիոնանոց փաթեթով մաս­նակցի վարչապետի պաշտոնի համար հայտարարված աճուրդին: Այլ կերպ հնա­րավոր չէ բացատրել կառավարության տարածած արտառոց, սկանդալային պարզաբանումը, որտեղ, մասնավորապես, կարդում ենք. «Դրանց (850 միլիոնի) մեջ ներառված են տարբեր գերատեսչություն­ների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր հատված համագոր­ծակցության ներդրումային ծրագրերը»:

Նման բացահայտ մանիպուլյացիայի, ակնհայտ կեղծիքի չի դիմել Հայաստանի ոչ մի կառավարություն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքա­կան պատկանելություն, մասնագիտա­կան կամ բարոյական որակ է ունեցել վարչապետը:

Կառավարությունը, փաս­տորեն, ասում է, որ վարչապետի ասած 830-850 միլիոնի ներդրումը ներառում է պետբյուջեի ծախսերը: Նման արտառոց պարզաբանում, այս կարգի ցինիզմ հնարավոր չէ գտնել անգամ աֆրիկյան կամ ասիական հետամնաց երկրում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

website by Sargssyan