ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուստրս իմ ընկերուհին է». Ֆաինա Հարությունյանը` դստեր ատամհատիկի և 1–ամյակի խնջույքի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Ինչ–որ հատուկ բան չենք արել։ Սովորական խնջույք էինք կազմակերպել. երգեր, պարեր և այլն։ Գեղեցիկ զարդարել էինք Նիկայի տորթի սեղանը։ Կարծում եմ` հասկանում էր, թե ինչ էր կատարվում։ Ուրախանում էր, ծափիկներ էր անում, նվերներ էր ստանում։ Ատամհատիկի արարողության ընթացքն իրեն շատ էր դուր եկել։ Հատկապես, երբ քաղցրավենիքը լցրեցին գլխին, շատ էր ուրախացել։ Իր համար շատ հետաքրքիր էր, իրեն շատ լավ էր զգում, քանի որ բոլորի ուշադրության կենտրոնում էր»,– ասաց Ֆաինան։

 

Վերջինիս խոսքով` Նիկան ատամհատիկին ընտրել է այն թուղթը, որի վրա գրված էր կինո, թատրոն և հեռուստատեսություն։ «Մենք հատուկ մասնագիտություններ չէինք գրել։ Միայն ոլորտներն էինք նշել։ Երբ մեծանա, ինքը կընտրի իր մասնագիտությունը։ Հնարավոր է` իր հայրիկի նման այդ ոլորտի մասնագետ դառնա»,– նշեց նա։

 

 

Ֆաինան կցանկանար, որ դուստրը հետագայում զարդերի դիզայներությամբ զբաղվի, բայց ասում է` դստերը չի պարտադրի իր ցանկությունը։  «Ինչպես ասում են` իմ ուզելը քիչ է։  Նա ընտրել է կինո, թատրոն, հեռուստաընկերություն ոլորտները։ Եթե հետագայում որոշի  այս ոլորտում ընտրել իր մասնագիտությունը, կցանկանայի ռեժիսոր դառնար։ Ամուսինս ընդհանրապես չէր ուզում, որ նա այդ ոլորտն ընտրի։ Երբ վերցրեց թուղթը, Արտյոմն ասաց` ինչու եք այդ ոլորտները գրել, հետո ծիծաղեց ու ասաց` պապայի աղջիկ է։ Մենք կողմ կլինենք աղջկաս ցանկացած ընտրությանը։ Երբ աշխատանքդ սիրով ես անում, երջանիկ ես լինում։ Ինձ համար կարևոր է, որ աղջիկս երջանիկ լինի։ Չեմ ուզում ընտրի այն ուղղությունը, որը ես եմ պատկերացնում։ Ինչ ուզում է թող ընտրի, կարևորը իր սրտով լինի»,– ավելացրեց դիզայները։

 

Ֆաինայի խոսքով` Նիկան, հայտնվելով իրենց կյանքում, ոչ թե ինչ–որ բան է փոխել, այլ լրացրել է ամեն բան։ «Ինձանից ինչ–որ բան չի պակասել։ Իմ աշխատանքը, կյանքի ռիթմը չեն փոխվել։ Ինձ մոտ ավելացել է երջանկությունը։  Այս մեկ տարվա ընթացքում շատերը տեսած կլինեն, որ աշխատանքի գնալիս նա միշտ ինձ հետ է։ Երբեք չեմ տրտնջացել կամ բողոքել, որ երեխայի հետ ինչ–որ բան չեմ հասցնում։ Ընդհակառակը, Նիկան նոր ուժ է ինձ հաղորդել։ Երբ առաջին անգամ գրկեցի իրեն, հասկացա, որ պետք է ավելի ուժեղ, պատասխանատու լինել, քանի որ մենք իրեն պետք ենք։ Նույն էլ ամուսնուս մոտ է։ Օր օրի ավելի է մեծանում պատասխանատվության զգացումը»,– ասաց նա։

 

Դիզայները նշեց, որ այնպես է դասավորում իր գրաֆիկը, որ ոչինչ չտուժի` ոչ ընտանիքը, ոչ երեխան, ոչ էլ աշխատանքը։  «Ես կարողանում եմ իմ օրն այնպես դասավորել, որ ամեն ինչ հասցնեմ։ Անգամ, եթե քիչ եմ քնում, չեմ բողոքում։ Նիկան ինձ երբեք նեղություն չի պատճառել։ Ես իր հետ ամեն գործ էլ կարողանում եմ հասցնել։ Իմ շրջապատում կան կանայք, որոնք դուրս են եկել աշխատանքից և միայն երեխայի խնամքով են զբաղվում։ Նրանք բողոքում են, որ շատ են հոգնում ամբողջ օրը երեխայի հետ, ուզում են դուրս գալ ու աշխատել։ Ինձ մոտ այդ խնդիրը չկա, քանի որ կարողանում եմ ամեն ինչ համատեղել»,– ավելացրեց Ֆաինան։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular