Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուստրս իմ ընկերուհին է». Ֆաինա Հարությունյանը` դստեր ատամհատիկի և 1–ամյակի խնջույքի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Ինչ–որ հատուկ բան չենք արել։ Սովորական խնջույք էինք կազմակերպել. երգեր, պարեր և այլն։ Գեղեցիկ զարդարել էինք Նիկայի տորթի սեղանը։ Կարծում եմ` հասկանում էր, թե ինչ էր կատարվում։ Ուրախանում էր, ծափիկներ էր անում, նվերներ էր ստանում։ Ատամհատիկի արարողության ընթացքն իրեն շատ էր դուր եկել։ Հատկապես, երբ քաղցրավենիքը լցրեցին գլխին, շատ էր ուրախացել։ Իր համար շատ հետաքրքիր էր, իրեն շատ լավ էր զգում, քանի որ բոլորի ուշադրության կենտրոնում էր»,– ասաց Ֆաինան։

 

Վերջինիս խոսքով` Նիկան ատամհատիկին ընտրել է այն թուղթը, որի վրա գրված էր կինո, թատրոն և հեռուստատեսություն։ «Մենք հատուկ մասնագիտություններ չէինք գրել։ Միայն ոլորտներն էինք նշել։ Երբ մեծանա, ինքը կընտրի իր մասնագիտությունը։ Հնարավոր է` իր հայրիկի նման այդ ոլորտի մասնագետ դառնա»,– նշեց նա։

 

 

Ֆաինան կցանկանար, որ դուստրը հետագայում զարդերի դիզայներությամբ զբաղվի, բայց ասում է` դստերը չի պարտադրի իր ցանկությունը։  «Ինչպես ասում են` իմ ուզելը քիչ է։  Նա ընտրել է կինո, թատրոն, հեռուստաընկերություն ոլորտները։ Եթե հետագայում որոշի  այս ոլորտում ընտրել իր մասնագիտությունը, կցանկանայի ռեժիսոր դառնար։ Ամուսինս ընդհանրապես չէր ուզում, որ նա այդ ոլորտն ընտրի։ Երբ վերցրեց թուղթը, Արտյոմն ասաց` ինչու եք այդ ոլորտները գրել, հետո ծիծաղեց ու ասաց` պապայի աղջիկ է։ Մենք կողմ կլինենք աղջկաս ցանկացած ընտրությանը։ Երբ աշխատանքդ սիրով ես անում, երջանիկ ես լինում։ Ինձ համար կարևոր է, որ աղջիկս երջանիկ լինի։ Չեմ ուզում ընտրի այն ուղղությունը, որը ես եմ պատկերացնում։ Ինչ ուզում է թող ընտրի, կարևորը իր սրտով լինի»,– ավելացրեց դիզայները։

 

Ֆաինայի խոսքով` Նիկան, հայտնվելով իրենց կյանքում, ոչ թե ինչ–որ բան է փոխել, այլ լրացրել է ամեն բան։ «Ինձանից ինչ–որ բան չի պակասել։ Իմ աշխատանքը, կյանքի ռիթմը չեն փոխվել։ Ինձ մոտ ավելացել է երջանկությունը։  Այս մեկ տարվա ընթացքում շատերը տեսած կլինեն, որ աշխատանքի գնալիս նա միշտ ինձ հետ է։ Երբեք չեմ տրտնջացել կամ բողոքել, որ երեխայի հետ ինչ–որ բան չեմ հասցնում։ Ընդհակառակը, Նիկան նոր ուժ է ինձ հաղորդել։ Երբ առաջին անգամ գրկեցի իրեն, հասկացա, որ պետք է ավելի ուժեղ, պատասխանատու լինել, քանի որ մենք իրեն պետք ենք։ Նույն էլ ամուսնուս մոտ է։ Օր օրի ավելի է մեծանում պատասխանատվության զգացումը»,– ասաց նա։

 

Դիզայները նշեց, որ այնպես է դասավորում իր գրաֆիկը, որ ոչինչ չտուժի` ոչ ընտանիքը, ոչ երեխան, ոչ էլ աշխատանքը։  «Ես կարողանում եմ իմ օրն այնպես դասավորել, որ ամեն ինչ հասցնեմ։ Անգամ, եթե քիչ եմ քնում, չեմ բողոքում։ Նիկան ինձ երբեք նեղություն չի պատճառել։ Ես իր հետ ամեն գործ էլ կարողանում եմ հասցնել։ Իմ շրջապատում կան կանայք, որոնք դուրս են եկել աշխատանքից և միայն երեխայի խնամքով են զբաղվում։ Նրանք բողոքում են, որ շատ են հոգնում ամբողջ օրը երեխայի հետ, ուզում են դուրս գալ ու աշխատել։ Ինձ մոտ այդ խնդիրը չկա, քանի որ կարողանում եմ ամեն ինչ համատեղել»,– ավելացրեց Ֆաինան։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Մեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Արեւային կայանի, «Ֆլայ Արնայի» ծրագրերը ձախողվել են․ «Հրապարակ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով, ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». «Ժողովուրդ» Ով է իրականացնում ցnւցարարներին ցրելnւ, ծեծելnւ ինuտրnւկտաժը․ «Հրապարակ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների խնդրի վրաԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տունԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համարԳերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարարՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ ՍրբազանԱյս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդ են բերման ենթարկել․ Ռուբեն ՄելիքյանՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը, ինչպես Վրաստանի դեպքում է անում՝ միջամտելով ներքին գործերին․ ԶախարովաՀայաստանն ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի Պապ
Ամենադիտված