Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Դեզոդորանտի օգտագործման 8 հնարք, որոնք կփրկեն իրավիճակը

Marketium.ru կայքը գրում է, որ դեզոդորանտը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով։

1. Եթե ոտքերը չափից շատ են քրտնում։ Դեզոդորանտը քսեք կոշիկներին, թողեք չորանա, ապա հագեք։

2. Թաց հետքեր՝ կրծքերի տակ։ Այս դեպքում ևս կարող եք դեզոդորանտ օգտագործել։ Դա կօգնի խուսափել տհաճ իրավիճակներից։ Որոշ դեղատներում վաճառվում են դեզոդորանտներ՝ հատուկ այդ նպատակով օգտագործման համար։

3. Սահող ակնոց։ Գնդիկավոր դեզոդորանտը քսեք այն հատվածին, որը դիպչում է քթին։

4. 3 օրից ավելի չլվացած մազեր։ Այս դեպքում ևս օգնության կհասնի գնդիկավոր դեզոդորանտը։

5. Եթե ջինսը շատ կիպ է։ Մի փոքր դեզոդորանտ քսեք ոտքերին և ջինսին։

6. Ակնեի դեպքում։ Հանքային աղեր պարունակող դեզոդորանտը կարող է օգնել բշտիկներին չորանալ։

7. Ոտքերի գրգռում։ Ազդրերի ներսային հատվածին դեզոդորանտ քսեք։

8. Ոտքերը ցավեցող կոշիկներ։ Կաշվե նյութերը կարող են կոպիտ լինել և ցավեցնել ոտքերը։ Մի փոքր դեզոդորանտ քսեք ցավող հատվածին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

loading...
website by Sargssyan