ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղարծին վանքի տարածքում մոտ 35 տարեկան տղամարդու նեխած դի է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը գրում է.

Tert.am-ի տեղեկություններով Տավուշի մարզում գտնվող Հաղարծին վանական համալիրի տարածքում քաղաքացիները նեխած դի են նկատել, որի մասին հայտնել են իրավապահներին:

Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը նման հաղորդում ստացել է:

Նրա խոսքով՝ օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30 ոստիկանությանը հայտնել են,  որ  Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դի կա:

«Մեկնած խումբը Երևան-Իջևան ճանապարհից դեպի նշված համալիր տանող ճանապարհի 4-րդ կմ-ի հատվածում գետնին ընկած վիճակում հայտնաբերել է ինքնությունը չպարզված,  մոտ 35 տարեկան տղամարդու դի»,-ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում  է քննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular