Հաղարծին վանքի տարածքում մոտ 35 տարեկան տղամարդու նեխած դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
Tert.am-ի տեղեկություններով Տավուշի մարզում գտնվող Հաղարծին վանական համալիրի տարածքում քաղաքացիները նեխած դի են նկատել, որի մասին հայտնել են իրավապահներին:
Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը նման հաղորդում ստացել է:
Նրա խոսքով՝ օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30 ոստիկանությանը հայտնել են, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դի կա:
«Մեկնած խումբը Երևան-Իջևան ճանապարհից դեպի նշված համալիր տանող ճանապարհի 4-րդ կմ-ի հատվածում գետնին ընկած վիճակում հայտնաբերել է ինքնությունը չպարզված, մոտ 35 տարեկան տղամարդու դի»,-ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: