Թուրքիայում նկարահանվում է հայազգի հայտնի ճարտարապետների ընտանիքի՝ Բալյանների մասին պատմող առաջին ֆիլմը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼուսանկարում պատկերված է Դոլմաբահչե պալատը
Թուրքիայում նկարահանվում է Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկի՝ հայազգի Բալյան ընտանիքի մասին պատմող փաստավավերագրական առաջին ֆիլմը, այս մասին տեղեկանում ենք թուրքական NTV հեռուստաալիքից:
Ռեժիսոր Կարո Բաբայանի ֆիլմը պատրաստ կլինի արդեն այս տարվա նոյեմբերին: Նշվում է, որ նախագծին աջակցում է նաև Թուրքիայի մշակույթի նախարարությունը:
Ծագումով Կեսարիա քաղաքից Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալիանի» իտալական տոհմ: