ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույցում շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի գործընկեր քաղաք Լիոնի հայազգի նորընտիր քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին, որում մասնավորապես ասված է.

«Իմ շատ հարգելի գործընկեր, 

Երևանի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և Ձեր պատասխանատու բարձր պաշտոնում մաղթում եմ հաջողություն՝ ի շահ Լիոնի քաղաքացիների: 

Վերջին տարիներին մեր երկու քաղաքապետարանները միասին բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, և ես բարձր եմ գնահատում Ձեր դերը Լիոն քաղաքի հետ մեր կապերի խորացման գործընթացում: Եվ, վերահաստատելով մեր երկու քաղաքների միջև առկա համագործակցային և բարեկամական կապերի ամրապնդման ու ընդլայնման հարցում իմ պատրաստակամությունը, Ձեզ հարմար ժամանակահատվածում սիրով հրավիրում եմ այցելել Երևան, ուր Դուք միշտ սպասված եք»:

Ավելի ուշ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Ժորժ Կեպենեկյանի հետ, որի շրջանակում մեկ անգամ ևս շնորհավորել ու իր բարեմաղթանքներն է փոխանցել հայազգի գործընկերոջը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular