Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


SoftConstruct ընկերության նոր մասնաշենքի բացման պաշտոնական արարողությանը մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բադալյան եղբայրներ ընկերությունների խմբի մեջ մտնող IT ոլորտում գործող SoftConstruct ընկերությունն արդեն նոր մասնաշենքում է: Նորակառույց շինության պաշտոնական բացումը տեղի ունեցավ հունիսի 17-ին, որին ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնական անձիք:
 
Հյուրերին դիմավորեցին Վահե և Վիգեն Բադալյանները, ինչպես նաև Ֆասթ Կրեդիտ, Վիվառո և ՍոֆթՔոնստրակտ ընկերությունների աշխատակիցները:
 
Ողջույնի խոսքում կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար պարոն Մարտիրոսյանը շնորհավորեց Բադալյան եղբայրներին նոր մասնաշենք տեղափոխվելու կապակցությամբ և ասաց, որ սա փայլուն օրինակ է պետության և մասնավոր սեկտորի սերտ համագործակցության: Նա ասաց, որ պետությունը ՏՏ ոլորտը համարում է ՀՀ տնտեսության գերակա ճյուղ և աջակցելու է ոլորտում գործող ընկերությունների նախաձեռնություններին:
 
Վահե Բադալյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց հյուրերին բացման արարողությանը ներկա գտնվելու համար և հակիրճ ներկայացրեց Բադալյան եղբայրների ընկերությունների խմբի գործունեության ուղղությունները՝ ավելի մանրամասն անդրադառնալով ՏՏ ոլորտում գործող ՍոֆթՔոնստրակտ ընկերությանը և նրա ձեռքբերումներին:
 
Նա նշեց, որ Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը հիմնադրել են դեռ 1989 թվականին՝ հոր Ռոմիկ Բադալյանի, իր և եղբոր՝ Վիգեն Բադալյանի հետ միասին:
Այժմ գործող բիզնեսներից առաջինը ստեղծել են Ֆասթ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությունը1994 թվականին: Ներկայումս Ֆասթ Կրեդիտն ունի 20 մասնաճյուղ՝ մոտ 100 հազար գործող հաճախորդով: Ընկերությունը առաջինն է Հայաստանում մասնավոր վարկային կազմակերպությունների մեջ՝ զուտ շահույթի ցուցանիշով:
 
Այն միակն է ոլորտում, որն օգտագործում է համակարգչային սեփական ծրագիր: Պարոն Բադալյանը տեղեկացրեց, որ Ֆասթ Կրեդիտը տարեկան բացում է 3-ից 4 նոր մասնաճյուղ՝ արդյունքում ամեն տարի ավելացնելով աշխատակիցների թիվը 40-ից 50 աշխատողով:
 
Բադալյանների գործունեության հաջորդ ուղղությունը ռեստորանային և հյուրանոցային բիզնեսն է: Նախ, 2003 թվականին Հանրապետության 82 հասցեում հիմնադրել են Կովկաս պանդոկ-ռեստորանը, որն իր էքստերյերով, ինտերյերով և խոհանոցով արտահայտում է 19-րդ դարի Կովկասի շունչը: Այնուհետև 2012 թվականից իր դռներն է բացել Կովկաս հյուրանոցային և ռեստորանային համալիրը, որը գործում է Աշտարակի խճուղում:
3-րդ ուղղությունը բուքմեյքերական և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումն է, որտեղ գործող Վիվառո ընկերությունը առաջատարն է Հայաստանում:
 
Հաջորդ՝ 4-րդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, որով սկսել են զբաղվել 4 տարի առաջ: Մոտ 35 հեկտար տարածքի վրա ստեղծել են ինտենսիվ այգեգործական տնտեսություն՝ շուրջ 40.000 մրգատու ծառերով: Տնկիներն ու սարքավորումները ներկրվել են Գերմանիայից և Չեխիայից: Այգին մշակվում է ինտեսիվ կաթիլային ոռոգմամբ և պատված են հակակարկտային ցանցերով:
 
Այնուհետև պարոն Բադալյանն անդրադարձավ IT ոլորտում գործող ՍոֆՔոնստրակտ ընկերությանը:
 
Երիտասարդ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին: Բազմապրոֆիլ ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և դրանց սպասարկումով զբաղվող ընկերությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում հսկայական քայլերով է առաջ շարժվել:
Softconstruct-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 5 աշխարհամասերի 14 երկրներում: Ձեռք է բերել ավելի քան 500 գործընկեր: Softconstruct-ի և իր հետ փոխկապակցված ընկերությունների աշխատակիցների ընդհանուր թիվն արդեն հասնում է 1600-ի: IT ոլորտում զբաղված աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 500.000 դրամ:
 
Երեք տարի անընդմեջ՝ 2015, 2016 և 2017 թվականներին, EGR 2017 մրցանակաբաշխությունում ընկերությունը ճանաչվել է առաջինը «Հաճախորդների լավագույն սպասարկում» անվանակարգում: Տարբեր տարիներին արժանացել է «Տարվա նորարար», «Տեխնոլոգիաների լավագույն մատակարար» և «Խաղային տեխնոլոգիաների լավագույն մատակարար» մրցանակներին: SoftConstruct-ը տարեկան մասնակցում է աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող ավելի քան 80 էքսպոների:
 
Ընկերությունը համակարգչային ծրագրեր է մատակարարում և սպասարկում խաղային բիզնեսով զբաղվող կազմակերպություններին՝ BetConstruct բրենդային անվան տակ: Ծրագրեր է ստեղծում բանկային և ֆինանսական ընկերությունների համար՝ FinConstruct անվանումով:
 
Վահե Բադալյանը ներկայացրեց SoftConstruct ընկերության ստեղծած մի քանի ծրագրեր ևս և հավաստիացրեց, որ ընկերությունը շարունակելու է քայլել ժամանակին համընթաց, ստեղծել և մատակարարել հուսալի ու ապահով ծրագրեր՝ նոր ծավալուն էջ գրելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային տարեգրությունում:
 
Բադալյան եղբայրներ ընկերությունների խմբի մեջ մտնող ընկերությունները 2016 թվականին վճարել են մոտ 2.4 միլիարդ դրամ հարկ և ունեն 2200 աշխատակից:
Հաշվի առնելով նշված ուղղություններում բիզնես գործունեության աճի տեմպերը, ընկերությունը նախատեսում է 2017 թվականին վճարել մոտ 4 միլիարդ դրամ հարկ, իսկ աշխատատեղերն ավելացնել մոտ 300 –ով:
 
Պարոն Բադալյանը մի քանի խոսքով ներկայացրեց նաև նոր մասնաշենքերը: Տարածքն՝ իր շինությոններով գնվել ենք մոտ երկու տարի առաջ, որը նախկինում եղել է հին Նորքի տրիկոտաժի ֆաբրիկա: Կատարվել է մոտ 6 միլիոն դոլարի ներդրում: Մասնաշենքը հագեցված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով և բավարարում է ժամանակակից պահանջներին:
 
Առկա է ընդարձակ կայանատեղի, ունի մեծ ճաշարան, ֆիթնես սրահ, վարսավիրանոց ու SPA մատնահարդարման սրահ, կինոդիտման և կոնֆերանսների մեծ դահլիճ, բացօթյա սրճարան և այլն: Շրջակայքի կանաչ գոտում աշխատողները կարող են զբոսնել, հանգստանալ, նաև աշխատել նոթբուքերով:
 
Նա ասաց, որ ընկերությունը հոգ է տանում իր աշխատակիցների մասին, կատարում է առավելագույնը, որպեսզի բազմաքանակ ընտանիքի յուրաքանչյուր անդամ իրեն կարևոր և մոտիվացված զգա և մեր ընդհանուր գործի մեջ մեծ նվիրվածությամբ ու հաճույքով մասնակցություն ունենա:
 
Վահե Բադալյանը բացահայտեց նաև իր երազանքի մասին: Եթե հաջողվի մոտակա 20 տարիների ընթացքում Հայաստանում ծրագրավորողների թիվը հասցնել 100.000-ի, այդ դեպքում մեր երկիրը դառնա IT ոլորտի համաշխարհային կենտրոններից մեկը և Հայաստանի տնտեսության կառուցվածքում IT ոլորտի մասնաբաժինը կկազմի 30-40 տոկոս: Եվ նա վստահություն հայտնեց, որ դա հնարավոր է:
 
Այնուհետև հյուրերը Սերժ Սարգսյանի և Բադալյան եղբայրների հետ միասին շրջայց կատարեցին նորակառույց շենքում:
 
5 հարկանի գեղեցիկ և ապակեպատ մասնաշենքն ունի մոտ 10.000ք.մ. տարածք և շատ յուրօրինակ ներքին դիզայն, որը շատ հիացրեց և զարմացրեց հյուրերին: Շրջայցի ընթացքում հյուրերը այցելեցին կինոդիտման և կոնֆերենց դահլիճ, որտեղ ցուցադրվեց Բադալյան եղբայրների բիզնես գործունեությանը վերաբերող տեսահոլովակ: Եղան ֆիթնես սրահում, այցելեցին բոլոր հարկերով և ծանոթացան ծրագրավորողների աշխատանքային միջավայրին:
 
 
Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից
Ամենադիտված