Արտակարգ դեպք Լոռու մարզում. ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, թունավորման ախտանիշով տեղափոխվել են հիվանդանոցներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գուգարքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 17-ին, Լոռու մարզում տեղի ունեցած թունավորման փաստով։
Ժամը 00։40-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին տեղեկացրել են, որ «թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Լերմոնտովո գյուղի բնակչներ՝47-ամյա Ալյոնա Սուկովիցինան, 15-ամյա Աննա Սուկովիցինան, իսկ րոպեներ անց նույն բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք են տեղափոխվել նույն ախտորոշմամբ նույն գուղի բնակիչներ՝ 12-ամյա Ալեքսեյ Սուկովիցինը, 6-ամյա Մարիա Սուկովիցինան, 10-ամյա Լիա Սուկովիցինան և 1-ամյա Վերա Սուկովիցինան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։
Շարունակությունն՝ այստեղ.