Խոշոր ավտովթար Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում. 10 տոննա գառան մսով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունիսի 13-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Ղոլամռասուլ Մուհամադնուր Բարահուին իր վարած Mercedes Square մակնիշի 97 P82 310 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ղ. Մուհամադնուր Բարահուին ու նրա ուղևոր՝ Իրանի քաղաքացի, 41-ամյա Ալիմե Մուհամադնուր Բարահուին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Շարունակությունն՝ այստեղ.