Երևանում 36-ամյա մոտոցիկլավարը Honda-ով Ֆրանսիայի հրապարակում մխրճվել է Ռոդենի արձանի տարածք. նրան տեղափոխել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 8-ին, մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան քաղաքի Հալաբյան 34 շենքի բնակիչ՝ 36-ամյա Արշակ Ասատուրյանը իր վարած Honda մակնիշի AA 627 համարանիշի մոտոցիկլով Ֆրանսիայի հրապարակում բախվել է Օգուստ Ռոդենի հեղինակած արձանի շրջանաձև բետոնե հատվածին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ասատուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Շարունակությունն՝ այստեղ.