ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի ձիով քայլը. Անակնկալ Սերժ Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կառավարության նշանակման գործընթացը տեղավորվում է սպասվող ստանդարտում: Կազմը հիմնականում պահպանվում է, բավական փոքր փոփոխություններով: Թեև, դրանք իհարկե հարաբերականորեն են փոքր: Օրինակ, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դառնում է արդարադատության նախարար, կամ վերադառնում մինչեւ 2007 թվականը զբաղեցրած այդ պաշտոնին, դա թվում է փոքր փոփոխություն, բայց ներիշխանական առավել մեծ համատեքստով:

Մարտի 25-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երբեք չի պլանավորել վաղվա օրը, բայց միշտ հայտնվել է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել անվտանգության տեսանկյունից:Մոտավորապես այդ բնորոշումն է հնարավոր Դավիթ Հարությունյանի պարագայում, պարզապես Սերժ Սարգսյանի խոսքի փոքր ինչ խմբագրված տարբերակով՝ Դավիթ Հարությունյանը հայտնվել է այնտեղ, որտեղ ամենից անհրաժեշտն է եղել իրավական տեսանկյունից, կամ իրավա-քաղաքական:

Օրինակ, Դավիթ Հարությունյանը Հայաստանի համար ֆորմալ տեսանկյունից իրավա-տնտեսական, սակայն բնույթով քաղաքական կարեւոր գործընթացի առաջնագծում էր, երբ իշխանությունը վերացնում էր Արմենտելի մենաշնորհը եւ փաստացի ճանապարհ բացում հեռահաղորդակցության երկրորդ օպերատորի համար: Դավիթ Հարությունյանը այդ գործընթացը բարեհաջող հասցրեց ավարտին, եւ կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանը սեղմեց Վիվասելի հեռախոսի կոճակը:

2007 թվականին Հարությունյանը թողեց արդարադատության նախարարի պաշտոնը, այսպես ասած ավարտելով դատաիրավական բարեփոխումների գործընթացի մի որոշակի փուլ, երբ իշխող համակարգին հաջողվեց «ինստիտուցիոնալացնել» դատական համակարգը նվազագույն կայունության եւ կառավարելիության սկզբունքով:
Արդարադատության նախարարից նա դարձավ ՀՀԿ-ական պատգամավոր, մինչ այդ համալրելով կուսակցության շարքերը:

Ընդ որում, այդ մասով հետաքրքիր է ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի արած մի հայտարարություն, որ հնչեց Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, երբ կար Քոչարյան-Սարգսյան ավելի ու ավելի նկատվող դիմակայություն, որի վրա փորձում էր նաեւ քաղաքական խաղ կառուցել առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը:
Այդ շրջանում Քոչարյանը հայտարարեց, թե 2007 թվականին ինքն է մի շարք պաշտոնյաների եւ գործիչների հորդորել մտնել ՀՀԿ՝ խորհրդարանի ընտրությունից առաջ այդ ուժը հզորացնելու համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular