Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի ձիով քայլը. Անակնկալ Սերժ Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կառավարության նշանակման գործընթացը տեղավորվում է սպասվող ստանդարտում: Կազմը հիմնականում պահպանվում է, բավական փոքր փոփոխություններով: Թեև, դրանք իհարկե հարաբերականորեն են փոքր: Օրինակ, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դառնում է արդարադատության նախարար, կամ վերադառնում մինչեւ 2007 թվականը զբաղեցրած այդ պաշտոնին, դա թվում է փոքր փոփոխություն, բայց ներիշխանական առավել մեծ համատեքստով:

Մարտի 25-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երբեք չի պլանավորել վաղվա օրը, բայց միշտ հայտնվել է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել անվտանգության տեսանկյունից:Մոտավորապես այդ բնորոշումն է հնարավոր Դավիթ Հարությունյանի պարագայում, պարզապես Սերժ Սարգսյանի խոսքի փոքր ինչ խմբագրված տարբերակով՝ Դավիթ Հարությունյանը հայտնվել է այնտեղ, որտեղ ամենից անհրաժեշտն է եղել իրավական տեսանկյունից, կամ իրավա-քաղաքական:

Օրինակ, Դավիթ Հարությունյանը Հայաստանի համար ֆորմալ տեսանկյունից իրավա-տնտեսական, սակայն բնույթով քաղաքական կարեւոր գործընթացի առաջնագծում էր, երբ իշխանությունը վերացնում էր Արմենտելի մենաշնորհը եւ փաստացի ճանապարհ բացում հեռահաղորդակցության երկրորդ օպերատորի համար: Դավիթ Հարությունյանը այդ գործընթացը բարեհաջող հասցրեց ավարտին, եւ կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանը սեղմեց Վիվասելի հեռախոսի կոճակը:

2007 թվականին Հարությունյանը թողեց արդարադատության նախարարի պաշտոնը, այսպես ասած ավարտելով դատաիրավական բարեփոխումների գործընթացի մի որոշակի փուլ, երբ իշխող համակարգին հաջողվեց «ինստիտուցիոնալացնել» դատական համակարգը նվազագույն կայունության եւ կառավարելիության սկզբունքով:
Արդարադատության նախարարից նա դարձավ ՀՀԿ-ական պատգամավոր, մինչ այդ համալրելով կուսակցության շարքերը:

Ընդ որում, այդ մասով հետաքրքիր է ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի արած մի հայտարարություն, որ հնչեց Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, երբ կար Քոչարյան-Սարգսյան ավելի ու ավելի նկատվող դիմակայություն, որի վրա փորձում էր նաեւ քաղաքական խաղ կառուցել առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը:
Այդ շրջանում Քոչարյանը հայտարարեց, թե 2007 թվականին ինքն է մի շարք պաշտոնյաների եւ գործիչների հորդորել մտնել ՀՀԿ՝ խորհրդարանի ընտրությունից առաջ այդ ուժը հզորացնելու համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան
Ամենադիտված