Երիտասարդը նետվել է կոկորդիլոսներով լի գետը՝ աղջկա վրա տպավորություն գործելու համար
ՖՈՏՈԱվստրալիայի Քուինսլենդ քաղաքի 18-ամյա երիտասարդը, որոշելով տպավորություն գործել գեղեցկուհի բրիտանուհու վրա, նետվել է կոկորդիլոսներով լի գետը:
Գիշատիչներից մեկը սուր ատամները խրել է տղայի թևի մեջ, բարեբախտաբար, նրան հաջողվել է դուրս գալ ջրից:
Հիվանդանոցում, երբ եկել են քննիչները, պարզվել է, որ երիտասարդ բրիտանուհին ինքն է համոզել ավստրալացուն իրականացնել այդ «քաջագործությունը»: