Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը թուրք պաշտոնատար անձանց հիասթափություն է հայտնել՝ կապված դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը թուրք պաշտոնատար անձանց իր հիասթափությունն է հայտնել՝ կապված մի քանի օր առաջ տեղի ունեցած բախումների հետ, երբ Վաշինգտոնում թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվել են ցուցարարների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում Թիլերսոնն ասել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին հայտարարվել է, որ բռնության նման դրսեւորումն «ուղղակի անընդունելի է»:

«Հետաքննություն է կատարվում»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ ինքը կսպասի արդյունքներին եւ միայն դրանից հետո որոշում կընդունի պատասխան պաշտոնական միջոցների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ Թուրքիայի նախագահ Էրդողանի այցի դեմ բողոքի խաղաղ ակցիայի ընթացքում մասնակիցների վրա են հարձակվել Էրդողանի կողմնակիցները: Հաղորդվում է, որ հարձակվողների թվում են եղել նաեւ Թուրքիայի նախագահի թիկնապահները: Բախումների հետեւանքով տուժել է 11 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որոնցից 9-ը հիվանդանոց է տեղափոխվել: ոստիկանությունը ձերբակալել է 2 մարդու:

«Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության աշխատակիցները եղել են դեսպանի նստավայրի մոտ եւ տեսանկարահանում են կատարել, որից հետեւում է, որ թուրքական հատուկ ծառայության վերակարգը հանկարծակի հարձակվել է ցուցարարների վրա, նրանց գետնին գցել եւ սկսել ոտքերով խփել, մինչեւ ամերիկացի ոստիկանները թուրք ուժայիններին ետ չեն մղել: Հոլովակում երեւում է, որ Էրդողանը կանգնած է իր Լիմուզինի մոտ՝ հետեւելով ծեծկռտուքին:

ԱՄՆ իշխանությունները կարճ ժամանակով ձերբակալել են խմբի 2 անդամի, որոնք ապահովում են Էրդողանի անվտանգությունը, սակայն շուտով նրանց բաց են թողել դիվանագիտական արձանագրության համաձայն, որն անձեռնմխելիությամբ է օժտում արտասահմանյան բարձրաստիճան անձանց ուղեկցողներին:

Մի քանի ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ կողմից ավելի վճռական գործողությունների կոչ են անում: Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը կոչ է արել երկրից արտաքսել թուրք դեսպանին:

Կիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն
Ամենադիտված