Ծխախոտի որոշ տեսակներ թանկացել են. «Ժողովուրդ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի ծխախոտի շուկայում որոշ սիգարետներ թանկացել են: «Ժողովուրդը» շրջայց կատարեց երևանյան խանութներում, սուպերմարկետներում և պարզեց, որ որոշ սիգարետներ թանկացել են 50 դրամի չափով:
Հիմնականում թանկացել է այն սիգարետը, որը մեծ պահանջարկ ունի: Օրինակ՝ տեղական «Գրանտ Տոբակո» ընկերության կողմից արտադրված «Արարատ» տեսակի սիգարետը թանկացել է 50 դրամով: Նույնքան թանկացել է նաև «Ֆիլիպ Մորիս» ընկերության կողմից ներմուծվող «Մարլբորո» սիգարետը:
Ծխախոտի թանկացում արձանագրվել է նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը կազմել է 2 տոկոս»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համար։