ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծխախոտի որոշ տեսակներ թանկացել են. «Ժողովուրդ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի ծխախոտի շուկայում որոշ սիգարետներ թանկացել են: «Ժողովուրդը» շրջայց կատարեց երևանյան խանութներում, սուպերմարկետներում և պարզեց, որ որոշ սիգարետներ թանկացել են 50 դրամի չափով:

Հիմնականում թանկացել է այն սիգարետը, որը մեծ պահանջարկ ունի: Օրինակ՝ տեղական «Գրանտ Տոբակո» ընկերության կողմից արտադրված «Արարատ» տեսակի սիգարետը թանկացել է 50 դրամով: Նույնքան թանկացել է նաև «Ֆիլիպ Մորիս» ընկերության կողմից ներմուծվող «Մարլբորո» սիգարետը:

Ծխախոտի թանկացում արձանագրվել է նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը կազմել է 2 տոկոս»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համար։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular