ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի ամենակեղտոտ վայրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Խաղաղ օվկիանոսում գտնվող ոչ մեծ, անմարդաբնակ Հենդերսոն կղզին  մոլորակի ամենակեղտոտ վայրն է: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի զեկույցում:

Փաստաթղթի համաձայն, անմարդաբնակ կղզում, որը տեղակայված է Նոր Զելանդիայի և Լատինական Ամերիկայի ափերի միջև, արձանագրվել է 1 քառակուսի մետրի վրա աղբի ամենամեծ  կոնցենտրացիան: Մասնագետների հաշվարկով, աղտոտվածության խտությունը՝ 671 օբյեկտ է քառակուսի մետրի վրա:  Կղզին 4,3 հեկտար տարածություն ունի:

Մասնագետները պարզել են, որ կղզում հայտնված օբյեկտների թիվը կազմում է շուրջ 37,7  միլիոն:  Աղբի ողջ զանգվածը, մասնագետների գնահատականներով, կազմում է 17,6 տոննա: 10 մետր լայնությամբ լողափին ամեն օր ընկնում է միջինը 27 նոր օբյեկտ:

Հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ նման իրավիճակի պատճառն այն է, որ անցած դարի երկրորդ կեսից կտրուկ ավելացնել է պլաստմասայի արտադրությունը:

«Քանի դեռ  պլաստմասայի համաշխարհային արտադրությունը  շարունակում է աճել, այն հետագայում էլ իր ազդեցությունը կունենա եզակի բնական գեղեցկության և կենսաբազմազանության վրա, որը բնորոշ է այս կղզուն և շատ այլ վայրերի, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ»,- գրել են զեկույցի հեղինակները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular