Աշխարհի ամենակեղտոտ վայրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաղաղ օվկիանոսում գտնվող ոչ մեծ, անմարդաբնակ Հենդերսոն կղզին մոլորակի ամենակեղտոտ վայրն է: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի զեկույցում:
Փաստաթղթի համաձայն, անմարդաբնակ կղզում, որը տեղակայված է Նոր Զելանդիայի և Լատինական Ամերիկայի ափերի միջև, արձանագրվել է 1 քառակուսի մետրի վրա աղբի ամենամեծ կոնցենտրացիան: Մասնագետների հաշվարկով, աղտոտվածության խտությունը՝ 671 օբյեկտ է քառակուսի մետրի վրա: Կղզին 4,3 հեկտար տարածություն ունի:
Մասնագետները պարզել են, որ կղզում հայտնված օբյեկտների թիվը կազմում է շուրջ 37,7 միլիոն: Աղբի ողջ զանգվածը, մասնագետների գնահատականներով, կազմում է 17,6 տոննա: 10 մետր լայնությամբ լողափին ամեն օր ընկնում է միջինը 27 նոր օբյեկտ:
Հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ նման իրավիճակի պատճառն այն է, որ անցած դարի երկրորդ կեսից կտրուկ ավելացնել է պլաստմասայի արտադրությունը:
«Քանի դեռ պլաստմասայի համաշխարհային արտադրությունը շարունակում է աճել, այն հետագայում էլ իր ազդեցությունը կունենա եզակի բնական գեղեցկության և կենսաբազմազանության վրա, որը բնորոշ է այս կղզուն և շատ այլ վայրերի, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ»,- գրել են զեկույցի հեղինակները: