Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում պատրաստում են հայկական տարազներով բրենդային տիկնիկներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Ստեփանակերտում պատրաստում են հայկական տարազներով բրենդային տիկնիկներ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկնիկներ պատրաստող Սյուզին և Լուսինեն ասել են, որ իրենք տիկնիկ պատրաստելու գործով զբաղվել են իրարից անկախ, ծանոթանալուց հետո են որոշել միասին աշխատել:

«Արդեն 2 տարի է, ինչ ես և Լուսինեն ճանաչում ենք միմյանց: Մեզ իրար հետ կապել է նույն   գործով զբաղվելը. երկուսիս  հոբբին էլ տիկնիկներ պատրաստելն է: Մեր գործն էլ հետագայում  վեր է ածվել յուրօրինակ բրենդի: Ես տիկնիկ պատրաստելու գործում մասնագիտական կրթություն  չունեմ, տիկնիկ պատրաստելը սովորել եմ տատիկիցս: Մենք հավաքածուներ ենք ստեղծում՝ կապված որևէ առիթի հետ:  Տարեմուտի մեր առաջին հավաքածուն միայն Ամանորին  էր    վերաբերում: Այս  անգամ էլ որոշել ենք հայկական ազգային տարազով տիկնիկներ պատրաստել: Տիկնիկների շորիկների նախշազարդերը համապատասխանեցրել ենք հայկական տարազների  երանգներին: Մենք շատ կապված ենք մեր տիկնիկների հետ և նրանցից  դժվարությամբ  ենք  բաժանվում: Մեր տիկնիկները  կրում  են միայն հայկական անուններ՝ Նանե, Նարե, Սաթեն, Արփի, Գոհար և այլն: Շատերն են սիրում ու գնահատում ձեռքի  աշխատանքը և հաճույքով  էլ գնում են: Մենք սիրում ենք նաև մեր տիկնիկները մեր մտերիմներին նվիրել:

Երազում ենք ունենալ տիկնիկներ պատրաստելու դպրոց-արհեստանոց, որտեղ շատերը կսովորեն հայկական բրենդային տիկնիկներ պատրաստելու  գործը: Մենք ցանկանում ենք աշխարհին  ներկայանալ հայկական տիկնիկների հավաքածուներով»,-ասել է  Սյուզին: 

Լուսինե Պետրոսյանն ասել է, որ մեկ տիկնիկ պատրաստելու համար մոտ 3 ժամ աշխատում  են. «Գործն այնքան էլ բարդ չէ, բայց մեծ ուշադրություն և ջանք են պահանջվում մեզանից:  Ձգտում ենք օգտագործել միայն բնական հումքից կտորներ, թելեր, լցոնանյութեր, որը մեզ միշտ չի  հաջողվում:

Այս տարվա մայիսի  9-ին  մենք մասնակցել Շուշիում կազմակերպված ցուցահանդեսին: Շատերն  էին հետաքրքրված մեր տիկնիկներով, կային հետաքրքիր արձագանքներ: Ընդունում ենք նաև անհատական պատվերներ: Կարծում ենք, որ մեր տիկնիկները մշակութային կյանքում իրենց   ուրույն տեղն ու դերը կունենան: Հորդորում ենք դեռահասներին ու երիտասարդներին, որ ոչ թե  կախվածություն ունենան համակարգչից, այլ մեզ նման զբաղվեն ձեռքի  աշխատանքով, չէ որ  դրանք էլ արվեստի յուրօրինակ տեսակներ են:

Աղջիկ երեխաների ամենասիրած խաղալիքը տիկնիկն է: Ես էլ եմ մանկուց սիրել տիկնիկով   խաղալը: Ուրախ եմ, որ այսօր էլ ուրիշ երեխաներ են խաղում իմ ու Սյուզիի պատրաստած տիկնիկներով: Մենք ոգևորված և հպարտ ենք մեր աշխատանքով»: 

«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Ամենադիտված