Փոխարժեք՝
474.5
$
534.5
7.34

Հարութ Բալյանի մենահամերգը հետաձգվում է

Քիչ առաջ նկատեցինք, որ սիրված երգիչ Հարութ Բալյանը, ով հատուկ բարեգործական համերգի նպատակով Հայաստան էր եկել, իր միկրոբլոգում հրապարակել է այս գրառումը.

«Սիրելի Հայաստանաբնակ հայրենակիցներ և երկրպագուներ մեծ ցավով ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական լուրջ պատճառներով շտապ վերադառնում եմ ԱՄՆ, այդ պատճառով մենահամերգը հետաձգվում է, այն պարտադիր կկայանա Հոկտեմբերի 7-ին նույն վայրում։ Սիրով և անհամբերությամբ կսպասեմ մեր հանդիպմանը։ Եվս մեկ անգամ հայցում եմ Ձեր ներողամտությունը։»

Past.am- ը նրա մտերիմներից փորձեց պարզել թե ինչ է պատահել, որի պատճառով երգիչն այդպիսի ծանր որոշում է կայացրել: Ցավոք, որևէ կերպ չկարողացանք բացահայտել պատճառը: Հուսանք, որ երգչի և նրա ընտանիքի կյանքում ամեն ինչ բարեհաջող կլինի ու մենք աշնանը կվայելենք համերգը:

loading...
Loading...
website by Sargssyan