Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում բնակվող Հայոց ցեղասպանության 18 ականատես-վերապրածները

ՖՈՏՈ
Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ հանրության ուշադրությունն աշխարհում ու Հայաստանում  այս տարի կենտրոնացել է  թուրքական  հակաքարոզչությունը հաջողությամբ հաղթահարած «Խոստումը» պատմական դրամայի շուրջ:
 
Դժվար է ստույգ հաշվարկել, թե քանի ֆիլմ է նկարահանվել մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունից հետո, բայց փաստ է, որ անգամ 100 տարին չի խանգարում ոչ միայն  Մեծ եղեռնը վերապրածների սերունդներին, այլև աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց՝ անկախ տարիքից և ազգային պատկանելությունից, քաղաքական հայացքներից, դատապարտել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրագործությունը:
 
Դժվար է պատկերացնել նաև, որ մեր կողքին, մեր հանրապետությունում, անգամ մեր քաղաքում ապրում են մեկ դարը բոլորած մարդիկ, որոնց կյանքի գուցե այս կամ այն իրադարձություն, դրվագ ոչ միայն սերտ առնչություն ունի հեռավոր 1915 թվականին հետ, այլև նույնությամբ արտացոլում է նրանց կյանքում տեղի ունեցած իրականությունը:
 
Պատմական ծննդավայրերից տարհանված, ընտանիքի անդամներին ու հարազատներին, տներն ու այգիները, ունեցվածքը կորցրած, դաժանության հետ մանուկ հասակում առերեսված, փոխված ճակատագրերով մարդիկ են ցեղասպանության ականատես-վերապրածները:

Նրանց կյանքը տարիքից ելնելով վաղուց արդեն ծանրացրել է տարատեսակ հիվանդություններով ու ծերությամբ պայմանավորված բարդություններով: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը ու իր անջնջելի հիշողությունը, որից որևէ պատառիկ, անշուշտ, այս կամ այն շեշտադրմամբ պատկերվել է տարբեր կինոժապավեններում, ու ն աև  «Խոստումը» ֆիլմում:
 
2017 թվականի ապրիլի տվյալներով՝ մեր երկրում բնակվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած 18 անձ, նրանցից 4-ը` արական սեռի:  Աստիճանաբար ականատես-վերապրածների շարքերը  նոսրանում են: 2014թ. նրանց թիվը հասնում էր 39-ի, նրանցից  25-ը կին էր, 14-ը տղամարդ: Սոցիալական ապահովության պետական ծառայությունից տրամադրված տվյալներով 2016թ. ապրիլին Հայաստանում բնակվում էր  Հայոց ցեղասպանությունը վերապրած 21 անձ, նրանցից 4-ը` տղամարդ:
 
Նախկին Օսմանյան կայսրության տարածքում մինչև 1915 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածները, բացի իրենց կենսաթոշակից, պետության կողմից ստանում են նաև հավելավճար իրենց կենսաթոշակի 50%-ի չափով և հարյուր հազար դրամ որպես ցեղասպանությունը վերապրած: Մեզանից շատերը փոքր տարիքից,  անգամ մանկասայլակում, ընտանիքի անդամների ուղեկցությամբ հաճախ են այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
 
Բարձունքը հաղթահարելիս  պարտադիր պայման էր նաև ծաղիկները մարդկանց հոսքի միջով անվնաս դեպի անմար կրակը հասցնելը: Առ այսօր կիսամանկական տպավորություն է, թե որքան շատ  ծաղիկներ խոնարհվեն, այնքան ավելի շատ կարտահայտվի մեր համընդհանուր բողոքը կատարվածի հանդեպ` ընդգծելով ճանաչման ու հատուցման արդար պահանջը:
 
Արդեն հասուն տարիքում դեպի Ծիծեռնակաբերդ  կարևոր այս քայլերթը  յուրաքանչյուր հայ և օտարազգի  կատարում է դրդապատճառից ելնելով, իր ուրույն ապրումներով:  Ոմանց համար  նախնիների պատմության մանրամասններն  անհայտ են, ոմանց համար ակնհայտ փաստաթղթային ճշգրտությամբ․․․
 
Համաձայնեք, որ 102 տարի առաջ, ինչպես նաև դրան նախորդող ու հաջորդող  ժամանակահատվածում հայերի զանգվածային տարհանման և կոտորածի փաստացիությունն աշխարհին ապացուցելու կարիք չկա:
 
Տասնյակ վկայությունների, արժեքավոր փաստաթղթերի ու ապացույցների կողքին անջնջելի է մարդու գենետիկ հիշողությունը, որ ոչ միայն ապրիլի 24-ին, այլև շատ ավելի հաճախ ստիպում է հիշել, որ ցեղասպանություն տեսած մարդկանց ժառանգն ես, և խոստանալ, որ պահանջատեր կլինես հատուցման համար ու չես նահանջի պայքարից: Չնահանջող պայքարի խոսուն դրսևորումը մարդկանց չդադարող հոսքն է դեպի բարձունք, որին ամեն տարի նախորդում է  ավանդական ջահերով երթը:
 
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կուտակված ահռելի քանակի խոնարհված ծաղիկներն արդեն մոտ մեկ տասնամյակ է հատուկ վերամշակում են անցնում:  Հիշատակի միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում և տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու ծաղկաթերթիկները:
 
Ստացված թուղթն օգտագործում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հուշագրեր, հրավիրատոմսեր պատրաստելու նպատակով: Այս կերպ ևս, կարծես, բոլորիս ապրումներն ու սպասումները երկրորդ կյանք են ստանում:
 
105-ամյա մուսալեռցի Սիլվարդ Ատաջյանը հուշահամալիր հասնել չի կարող, առողջությունը չի ներում: Ականատես-վերապրածը ապագայի  հույսերն ու մարդկային ողջ ջերմությունն ամենից շատ փոխանցում է կրտսեր ծոռնիկին: Մեծ տատի հանդեպ առանձնահատուկ սերն ու հոգատարությունը չթաքցնող Մայքը կգնա Ծիծեռնակաբերդ ծնողների հետ, տատի փոխարեն:
 
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը երկու տարի շարունակ եռալեզու տարբերակով հանրությանը ներկայացրեց Երևանում և մարզերում բնակվող Մեծ եղեռնը վերապրած 32  մարդու պատմություն: Նախագիծը թարգմանվեց և հղումներով տեղ գտավ այլ լրատվամիջոցներում:
Կիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն
Ամենադիտված