Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղից դուրս է բերում իր խաղաղապահ զորախումբը։ Երեկ անսպասելի տեղեկություն հայտնվեց ադրբեջանական լրատվամիջոցներում, որ ռուսները լքել են իրենց դիտակետը Քարվաճառի Դադիվանքի մոտ և վանքի «պաշտպանությունը» հանձնել ադրբեջանական ոստիկանությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տեղեկություն տարածեցին, թե ռուսական զորախումբը փուլային տարբերակով լքում է Լեռնային Ղարաբաղը, Դաղստանի սահմանով ընդհանրապես հեռանում է Ադրբեջանից։

Տեղեկությունը կարճ ժամանակ անց հաստատեց թե՛ Կրեմլը՝ Դմիտրի Պեսկովի բերանով, և թե՛ Ադրբեջանը՝ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի շուրթերով։ Ըստ Հաջիևի՝ երկու երկրների ղեկավարությունները որոշում են կայացրել Ադրբեջանի տարածքից ՌԴ խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին, գործընթացն արդեն սկսվել է։

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն և այդ տարածքում պետք է մնային մինչև 2025 թվականը։ Ո՞րն է այս հապճեպության պատճառը, և ինչո՞ւ Ռուսաստանը դուրս է գալիս առանց առնվազն իր իրավունքների մասին բարձրաձայնելու։

Խաղաղապահ զորախմբի դուրսբերումը մեկնաբանել է Ռուսաստանի դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է։ «Ուժով սիրելի չես դառնա»,- պնդել է Կարասինը. «Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի շուրթերով Ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծվեց, մեր խաղաղապահների՝ Ադրբեջանում մնալ-չմնալու հարցը քննարկվում էր Ադրբեջանի ղեկավարության հետ ուղղակի շփումների շրջանակում, և խաղաղապահների փուլառփուլ դուրս բերման մասին որոշում կայացվեց»։

Արևմտյան լրատվամիջոցներն էլ փորձագիտական կարծիք են հայտնում, թե Արևմուտքն է կանգնած Լեռնային Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի թիկունքում, որպեսզի համոզված լինի, որ Հայաստանն առնվազն չի հետապնդում Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի խնդիր։ Ըստ էության՝ համոզիչ են թվում, թե՛ Գրիգորի Կարասինի, թե՛ մյուս ռուս փորձագետների ու քաղաքական գործիչների գնահատականները։ Չի բացառվում, որ Հայաստանի իշխանություններն առաջիկայում դնեն նաև 102-րդ ռուսական ռազմակայանի՝ Հայաստանի տարածքից հեռանալու հարցը, առավել ևս, որ Փաշինյանը պահանջել է ռուս սահմանապահներին օգոստոսի 1-ից արդեն դուրս գալ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից, և ամեն ինչ անում է ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում զրոյի հավասարեցնելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ Հայաստանի հետ հաշվի են նստում միայն այն բանի համար, որ մեր երկրում է գտնվում ռուսական զորախումբը, իսկ դրա դուրս բերումից հետո այլևս Հայաստանը որևէ մեկին, այդ թվում իր արևմտյան նոր հովանավորներին, պետք չի գալու, ընդամենն այսօր հարկավոր է ավելի ամրապնդել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը։

Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ» Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (Տեսանյութ)Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացելԻնչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 7-րդ դասարանի աշակերտուհու մոտ սրտի կանգ է գրանցվել․ ի՞նչն է պատճառըՄենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ․ Պատել
Ամենադիտված