Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ազնվորեն պայքարում ենք մեր` ընդամենը աշխատելու իրավունքի համար․ «Գոյ» թատրոնի դերասան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գոյ» թատրոնը շարունակում է իր պայքարը՝ հանուն թատրոնի պահպանման։ Դերասանները նստացույց են անում, հանրային տիրույթում բարձրացնում են իրենց խնդիրը։ Թեմայի վերաբերյալ 1or.am-ը զրուցել է թատրոնի դերասան Սամվել Թոփալյանի հետ։

- Պարո՛ն Թոփալյան, ինչո՞ւ հենց «Գոյ» թատրոնը հայտնվեց թիրախում։

- Դե իրենք հստակ են ասում՝ ՊՈԱԿ-ներ են օպտիմալացնում։ Իրականում, եթե մի բան լավ բանի համար է արվում, բոլորս էլ գիտակից մարդիկ ենք` կընդունենք ու կհասկանանք, բայց մենք վստահ ենք, որ դա լավ միտում չունի։ Առավել ևս, Սունդուկյանի հետ միացնելու այս ծրագիրը, մեզ այնտեղ չեն սպասում, գրկաբաց չեն ընդունում։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ դուռը փակեցին մեր առաջ և այլն։ Հաշվի առնելով այս ամենը` մենք այդ օպտիմալացման դեմ բողոքում ենք։

- Ո՞րն է «Գոյ» թատրոնի օպտիմալացման հետ չհամակերպվելու հիմնական պատճառը և ի՞նչ պահանջ ունեք։

- Ես հստակ գիտեմ, որ այդ գեղեցիկ, պուպուշ բառերի տակ ոչ մի լավ միտում չկա։ Մեր առաջ մի օրինակ արդեն ունենք՝ Կամերային երաժշտական թատրոնի տեսքով։ Սա տանելու է միայն վերացման, ջնջման։ Մեր պահանջը շատ հստակ է և պարզ՝ լինենք այն տարածքում, որտեղ 35 տարի ստեղծագործել և արարել ենք։ Կայացած թատրոն է, ուղղակի ուզում ենք նույն տարածքում հանդես գալ, որպես մասնավոր թատրոն։ Այսինքն՝ ոչ պետական աջակցությամբ աշխատել և արարել մեր տարածքում։

- Կամերային երաժշտության թատրոնն օպտիմալացման շրջանակներում միացել է Հակոբ Պարոնյանի անվան կամերային երաժշտական թատրոնին, բայց այնտեղ, ի սկզբանե, բեմի տրամադրման խնդիր կար և այլ տեխնիկական հարցեր։ Հիմա Սունդուկյանը պատրա՞ստ է «Գոյ» թատրոնին բեմը տրամադրել՝ հաշվի առնելով իր հագեցած խաղացանկը։

- Ես Կամերային երաժշտության թատրոնի օրինակը բերեցի ընդգծելու համար, որ հստակ, նույն ճակատագրին է արժանանալու «Գոյը»։ Մնացածը չգիտեմ, բայց արդյունքը լինելու է այն, ինչ տեսնում ենք։

- «Գոյ»-ում կայի՞ն ներկայացումներ, որ քաղաքական բնույթ ունեին և կարող էին խանգարել իշխանությանը։

- Ոչ մի ներկայացում միտումնավոր քաղաքական բնույթ չի ունեցել։ Իհարկե, ներկայացումների մեջ կան քննադատական տեքստեր, որը մենք 15 տարի առաջ էլ ենք խաղացել, դրանցից ավելի քննադատական ներկայացումներ Երևանում չկային։

- Մի հարց էլ Ձեր և Տիգրան Մանսուրյանի ստորագրահավաքին միանալու,   իսկ հետո հետ կանչելու մասին։ Ինչո՞ւ մաեստրոն այդպես արձագանքեց։

- Մաեստրոն այն կերպարն է, որ չեմ ուզում թեման արծարծվի, կցանկանայի, որ աղմուկը նվազեր։ Եղել է այնպես, ինչպես ասել եմ, ներկայացրել եմ, որ «Գոյ» թատրոնի հարցն է, ուզում ենք, նույն տարածքում մնանք, որպես մասնավոր թատրոն, աշխատենք ինքնաֆինանսավորմամբ։

- Եվ վերջում, այդ ստորագրություններից, նստացույցից, հանրությունից ի՞նչ արձագանք եք ակնկալում։

- Մեր օրերում, և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ոչ մի տրամաբանական քայլերի և երևույթների հաջորդականություն չկա, այսօր կարող է սա լինել, վաղը՝ նա։ Այսինքն չես կարող պլանավորել՝ այսօր սա կանեմ, վաղը՝ նա։ Չկա նման բան, մենք ազնվորեն պայքարում ենք մեր` ընդամենը աշխատելու իրավունքի համար։

«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊հանդիսություն Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարԽնձորի չափ կարկուտ է տեղացելԶգալի աճ՝ ռուբլու շուկայումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Երկու գյուղ են տարհանել ռումբի պատճառով«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Կիրանցիները շոկի մեջ են. սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ ՆազարյանԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Այսօր լույս չի լինի. հասցեներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ)Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՎաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆՓաշինյանը Կիրանցի բնակիչներին ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ ՀՀ կառավարությունԱյսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ ՔաղտեխնոլոգԳյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի. Գառնիկ ԴանիելյանՏարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի օրակարգի ներքո Ադրբեջանի ԶՈւ ծառայողները մոտենում են մեր գյուղերին․ Թաթոյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերըՏավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելուԱյդ 8 գյուղի հանձման հետևանքները դեռ չենք գիտակցում. Աբրահամյան ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՖինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում են
Ամենադիտված