Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական մանիպուլացիաներն ու մասնագիտական գնահատականները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածում, այն մասին, որ ՀՀ զինված ուժերը կրակում են  ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ՀՀ ՊՆ-ն էլ հերքում է դրանք։ Այս ապատեղեկատվությունների հոսքին նույնիսկ արձագանքեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը, որը հազվադեպ է հաղորդագրություն տարածում։ Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը 1or.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու խնդիր է տեսնում։ 

«Արցախի դեպքում, 2023 թ. սեպտեմբերի կեսից սկսած թշնամին անընդհատ նմանատիպ տեղեկություններ էր տարածում և հասցրին նրան, որ ստեղծեցին տեղեկատվական հիմք՝ իբր թե պատժիչ գործողություններ իրականացնելու։ Այս տարբերակն Ադրբեջանի կողմից կյանքի իրավունք ունի՝ այսինքն թշնամին պատրաստվում է լայնածավալ պատերազմի։ Պետք է հաշվի առնել նաև, որ վերջին 1 ամսվա ընթացքում զենքով բարձված բազում ինքնաթիռներ են իջնում Բաքու՝ Իսրայելից ու Թուրքիայից։ Մյուսն էլ այն է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունն ասում է, որ եթե տարածքներ չտանք պատերազմ է լինելու և այլն։ Այս մասով կա համազգային դիմադրություն՝ և՛բանակը չի համաձայնում թողնել դիրքերն ու իջնել, և՛ ժողովուրդը չի համաձայնում՝ հասկանալով, որ այս տարածքները հանձնելը նշանակում է նաև Տավուշի մարզի հյուսիսը, ինչպես նաև Լոռու մարզի մեծ մասը թողնել թշնամուն։ Այդ տարածքների հանձնման պարագայում թշնամին կկարողնա դիտարկել հենց Վանաձորը, Թեղուտը և այլն»,- նշեց Հոխիկյանը։

Մեդիա փորձագետի խոսքով՝ այստեղ կա ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների համատեղ պայմանավորվածություն՝ ստեղծել մշտական լարվածություն և բերել հոգեբանական մի վիճակի, որ ժողովուրդը և բանակն ասեն, ոչինչ դա էլ տվեք՝ միայն թե հանգիստ ապրենք։ Սա էր ակնարկում նաև ՀՀ վարչապետը, երբ ասում էր, եթե չտանք պատերազմ կլինի։ 

ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների համատեղ աշխատանքի մասին է խոսում նաև քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Նրա խոսքով՝ հասարակությանը հոգեբանական լարվածության մեջ են փորձում պահել, բայց ազդեցությունը շատ թույլ է։ «Գելլափ»-ի վերջին հարցումները ցույց տվեցին, որ տեղեկատվական այս հոսքից բավական հասուն ենք դարձել։ Հասարակության շատ չնչին մասն է կողմնակից, որ տարածքներ հանձնվեն։ «Գտնում եմ, որ այս մանիպուլացիաներին մեր հասարակության չնչին մասն է տրվում։ Ավելի շատ կարելի է դիտարկել այն վարկածը, որ թշնամին փորձում է միջազգային հանրության մոտ կարծիք ձևավորել, որ ագրեսորը, հարձակվողը մենք ենք։ Խնդիրն այն է, որ թշնամուն փորձում են բարեկամ ներկայացնել և նվիրատվություններ անել․ օրինակ՝ 4 գյուղ։ Մենք այլևս հոգեբանորեն պատրաստ ենք «վերջին պատերազմին», քանի որ հասկանում ենք, որ այս 4 գյուղից հետո ավելի շատ են պահանջելու»,- նշեց Մադաթյանը։ 

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի գնահատմամբ էլ նման հայտարարությունները միշտ են եղել, հիմա ինտենսիվություն է փոխվել ընդամենը․ «Սա Ադրբեջանի կողմից պատերազմի դուռը միշտ բաց պահելու ձգտումն է։ Այս քայլով, այո, Ադրբեջանը որոշակի հոգեբանական ճնշման է ենթարկում ՀՀ քաղաքացիներին և իշխանությանը։ Նաև հնարավոր առիթի դեպքում իրեն զոհի տեղ կդնի և կասի, որ հայերն առաջինը կրակեցին։ Ինչպես նաև Բրյուսելյան հանդիպումների ֆոնին փորձում է ցույց տալ, որ չի վախենում»։

Փորձագետը նկատում է, որ մեր պատերազմը չի ավարտվել և այս հայտարարությունները չեն, որ պետք է խոսեն պատերազմի նոր սրացման մասին։ Ինքն անձամբ մոտ ապագայում սրացում, էսկալացիա չի սպասում։ Ամեն դեպքում զգոնությունը կորցնել պետք չէ։

Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է
Ամենադիտված