Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդիպեց Նիկոլը, շահեց Ալիևը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելյան հանդիպման ստվերները

Բրյուսելյան վերջին հանդիպումը բազում քննարկումների և վերլուծությունների առիթ դարձավ, որոնցից անմասն մնալ չեմ կարող: Այդ եռակողմ հանդիպման բովանդակությունը և հետևանքները հնարավոր է վերլուծել երկու հարթությունների մեջ՝ տեսանելի և անտեսանելի:

Առաջ անցնելով՝ ասեմ, որ չեմ հավատում, թե հանդիպումը միայն այն էր, ինչ մեզ հրամցրեցին. համատեղ հայտարարության և բրիֆինգին հնչեցրած կոնտենտը չափից ավելի «էժան» էր նման նախնական  մեդիաաղմուկի և ձևաչափի համար: Կասկած չունեմ, որ այն ուներ նաև փակ բովանդակություն, որն անգլերեն գրականության մեջ կոչվում է hidden agenda՝ թաքուն օրակարգ:

Հատկանշական է, որ եռակողմը տեղի ունեցավ NATO-ի 75-ամյակին նվիրված տոնակատարություններից անմիջապես հետո, որը գուցե թելադրված էր Բլինքենի և Ֆոն դեր Լեյենի լոգիստիկ հարմարություններով, սակայն ստեղծված գեոպոլիտիկ վիճակում նման էր NATO-ի ծննդյան քեֆի after-party-ին:

Կազմակերպիչները, փարատելու համար թուրք-ադրբեջանական անհանգստությունները, նախապես հայտարարել էին, որ հանդիպումն ունի ոչ թե տարածաշրջանային, այլ տնտեսական և դեմոկրատական բնույթ: Այս ֆոնի վրա ողբալի են ԱԳ նախարարի պաշտոնին աշխատող Արարատ Միրզոյանի մեկնաբանությունները, թե եռակողմին շեշտվել է ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, որոնք ընդամենը հպանցիկ հիշատակված են համարել հայտարարության նախաբանում, և որոնց հետագայում չկա և ոչ մի անդրադարձ:

Բուն հայտարարության տեքստը շատ թույլ էր, և խնդիրը միայն ֆինանսական աջակցության ծիծաղելի ծավալների մասին չէ: Անգամ հայտարարված տեքստում չկան, օրինակ, հիշատակումներ միջազգային դոնորների կոնֆերանս կազմակերպելու հնարավորության մասին, չկա անդրադարձ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին (այս ֆոնին Արարատ Միրզոյանի «կռուտիտը» «զանազան վիզային ռեժիմների» հնարավոր կիրառման մասին էլ ավելի է աչքի զարնում):

Կողմերն այնքան էին վախեցած Ալիևից, որ հայտարարության մեջ չեն հիշատակել անգամ ԵՄ դիտորդական առաքելության մասին Հայաստանում, որպեսզի «տարածաշրջանային բնույթ» հանդիպմանը չհաղորդեն: Այս առումով Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի կողմից հիշատակումն այն մասին, որ Հայաստանը կարող է միանալ Սևծովյան էներգետիկ մալուխին, որի հիմնական փայատերերից մեկը հենց Ադրբեջանն է, ում համաձայնությունը պարտադիր է լինելու Հայաստանի հնարավոր միացման դեպքում: Պատկերացնում եք չէ՞, թե նման համաձայնության դիմաց Ալիևը ինչեր կարող է պահանջել Հայաստանից: Չմոռանանք նաև, որ Արցախի էներգետիկ կարողությունների կորստից հետո և Մեծամորի ԱԷԿ-ի մշուշոտ ապագայի ֆոնին Հայաստանի էներգետիկ հեռանկարները խիստ կասկածելի են, և մենք մեծ հավանականությամբ կարող ենք էներգիա արտահանող երկրից վերածվել ներկրող երկրի:

Խիստ հիասթափեցնող էր նաև Արցախին վերաբերող օրակարգը, որը սահմանափակվեց միայն հումանիտար օգնության հարցերով: Անգամ այն դեպքում, որ հանդիպումը չպետք է ջղայնացներ Ադրբեջանին իր օրակարգով, նույն հումանիտար բլոկի ներքո չկար և ոչ մի հիշատակում հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման անհրաժեշտության մասին: Հիշատակված չէր նաև Արցախում հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:

Իմ ունեցած տեղեկություններով՝ Փաշինյանը փորձել է ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի թեմա բացել նաև այն պատճառով, որ ստիպված չլինի պարբերաբար հիշատակել Սերժ Սարգսյանի դիվանագիտական ձեռքբերում համարվող CEPA-ն՝ որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական հիմք: Սակայն եվրոպացիք գրեթե բաց տեքստով իրեն ասել են, որ դուք անգամ CEPA-ն իրականում նորմալ չեք կատարում, որ ակնհայտ կաղում եք իմպլեմենտացիայի մեջ, ուստի ավելի լավ է իրոք զբաղվեք ճյուղային բարեփոխումներով, որոնք նախատեսված են CEPA-ով: Իսկ որպեսզի բավարարեն Նիկոլի PR-տենչանքը՝ իր օրոք ինչ-որ նոր թուղթ ստորագրելու, արհեստականորեն փքելու են ԵՄ-Հայաստան Գործընկերության ծրագիր կոչվող աշխատանքային թղթի կարևորությունը:

Ինչ վերաբերում է Ալիևին, ապա ակնհայտ է, որ նա այս եռակողմից դուրս եկավ մաքսիմալ շահած: Նախ իրեն հաջողվեց գոնե տեսանելի հատվածում Բրյուսելյան հանդիպման օրակարգից հանել տարածաշրջանային հարցերը, ինչը միանշանակ ձեռնտու էր նաև Արևմուտքին, որպեսզի Հայաստանի հետ օրակարգում կենտրոնանա հիմնականում Մոսկվայի դեմ տարվող խաղի վրա: Ալիևը հասավ նրան, որ և՛ Բլինքենը, և՛ Ֆոն դեր Լեյենն իրեն առանձին զանգերով լրացուցիչ կարևորեցին և «հանգստացրեցին»: Այս արևմտյան ժեստերը նա վստահաբար օգտագործելու է նաև իր երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեմ միջազգային լարվածությունը թուլացնելու համար: Միաժամանակ կտրուկ և կոշտ խոսելով այդ հանդիպման դեմ՝ Ալիևը լրացուցիչ միավորներ վաստակեց Մոսկվայի աչքերում՝ «Նիկոլը քըխ է, ես լավն եմ» սխեմայով:

Արդյունքում՝ ստացվում է, որ Բրյուսելում հանդիպեց Նիկոլը, բայց շահեց Ալիևը: Եվ այս առաջին հայացքից պարադոքսը Փաշինյանի ավանտյուրիստական և տգետ արտաքին քաղաքականության հերթական հետևանքն է:

Հ.Գ. Արևմուտքի կողմից նիկոլական «դեմոկրատիայի» մասին դատարկ կենացներին չեմ էլ անդրադառնում: Իրական վիճակը գիտենք և՛ մենք, և՛ պատկան միջազգային կազմակերպությունները (Freedom House, TI, Heritage, EIU և այլք): Արևմտյան ներկայիս էլիտայի համար եվրոպական արժեքները վերածվել են քրքրված լաթի, որն օգտագործվում է՝ ըստ իրենց նպատակահարմարության: Երևանի և Բաքվի բանտերում նստած հայ քաղբանտարկյալները՝ վկա:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

07.04.2024թ.

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ)Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՎաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆՓաշինյանը Կիրանցի բնակիչներին ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ ՀՀ կառավարությունԱյսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ ՔաղտեխնոլոգԳյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի. Գառնիկ ԴանիելյանՏարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի օրակարգի ներքո Ադրբեջանի ԶՈւ ծառայողները մոտենում են մեր գյուղերին․ Թաթոյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերըՏավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելուԱյդ 8 գյուղի հանձման հետևանքները դեռ չենք գիտակցում. Աբրահամյան ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՖինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում ենՊետք է խոսել հստակ տերմինաբանությամբ. Շարմազանով Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԿարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News
Ամենադիտված