Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավելի քան 50 մարդ։ Վերջին երկուսը ամուսիններ են՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը, նրանք տեղափոխվել են մարտի 29-ին։ 

Մնացողներից ամեն մեկն ուներ մնալու իր պատճառը։ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասան Կամո Առաքելյանի քույրը MediaHub-ին պատմում է, որ եղբայրը Երևան է տեղափոխվել 2023 թվականի նոյեմբերին։ Նա մնացել է իր տանը` մտածելով, որ բոլորը նորից հետ կգան։ 

«Այդպես արել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Երբ Արցախը տարհանվել է, ինքն ասել է՝ «գնալու տեղ չունեմ, մնում եմ»։ Սեպտեմբերին, երբ Արցախը հայաթափվեց, ես ու ամուսինս նրան հորդորեցինք, որ մեզ հետ գա, բայց էլի նույնն էր ասում, որ «դուք գնացեք, ես մնում եմ»»,- ասում է Ելենան։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ Կամոն առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել։ Անգամ վերջին ժամանակաշրջանում էլ գնում էր աշխատանքի, զբաղվում սիրելի մասնագիտությամբ։

«Միայն ոչ հաճախ ոտքերի ցավից էր բողոքում, դա էլ հավանաբար տարիքից էր։ Երբ մենք դուրս եկանք, և ինքը մնաց այնտեղ, այդ ժամանակ իր մոտ առողջական խնդիրներ չեն եղել։ Երևան տեղափոխվելուց հետո դիմել եմ Կարմիր խաչի գրասենյակին, որ Կամոյին տեղափոխենք։ Տվել եմ իր տան հասցեն՝ Րաֆֆի փողոցի տներից մեկում էր ապրում։ Մինչև նրանք քայլեր կձեռնարկեին, ադրբեջանական ալիքները տարածեցին տեսանյութ, որտեղ եղբայրս բուժում էր ստանում հիվանդանոցում»,- ասում է նա։ 

Կամո Առաքելյանն ասում է, որ Ստեփանակերտում նա շատ բնակիչների չի հանդիպել, քաղաքում ադրբեջանցիներից բացի ոչ ոքի չի տեսել։ Վերջին օրերին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Ադրբեջանցի ոստիկանները նրան տեղափոխել են հանրապետական հիվանդանոց, նկարահանել Կամոյի մասնակցությամբ հերթական շոուն։ 

«Վիրահատել են, չգիտեմ՝ էլ ինչ են արել, որ եղբայրս մինչև հիմա ոտքի չի կանգնում ու Հայաստան տեղափոխվելուց հետո դարձել է անկողնային հիվանդ»։

Ելենայի հորդորով ու Կամոյի ցանկությամբ նա տեղափոխվել է Երևան։ Այստեղ սկսվել է բուժումների գործընթացը, բայց մինչ օրս Ելենային՝ որպես խնամակալ, չի հաջողվել գրանցվել, քանի որ Կամոն ընտանիք ու երեխաներ չունի։ Այժմ նա ապրում է քրոջ ընտանիքի հետ։ 

Հունան Թադևոսյան

ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Ուղղաթիռ է կործանվել․ կա 9 զոհ Քիչ մնաց, ավարտը մոտ է․ Սուրեն Պետրոսյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ ԿարապետյանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊հանդիսություն Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարԽնձորի չափ կարկուտ է տեղացելԶգալի աճ՝ ռուբլու շուկայումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Երկու գյուղ են տարհանել ռումբի պատճառով«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Կիրանցիները շոկի մեջ են. սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ ՆազարյանԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Այսօր լույս չի լինի. հասցեներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ)Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՎաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆՓաշինյանը Կիրանցի բնակիչներին ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ ՀՀ կառավարությունԱյսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ ՔաղտեխնոլոգԳյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի. Գառնիկ ԴանիելյանՏարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի օրակարգի ներքո Ադրբեջանի ԶՈւ ծառայողները մոտենում են մեր գյուղերին․ Թաթոյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերըՏավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան
Ամենադիտված