Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլթոնյան պլանի վերջին ակորդը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս, Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե «ՀՀ ղեկավարությունն, անկեղծ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք տարիների պատմությունը` միտումնավոր տանում է ՌԴ-ի հետ հարաբերությունների փլուզման` մեր զինծառայողների, որոնք ծառայում են 102-րդ ռազմաբազայում, սահմանապահների, և ընդհանուր առմամբ` ՀԱՊԿ զրպարտությանը»։

Վերջինիս գնահատականով՝ «Հայաստանում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»։ Անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հակասություններին՝ Լավրովը նշել է, որ Երևանում չեն խոսում այն մասին, թե կառույցը «բազմիցս է պաշտպանել Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում»։

Ի դեպ, Լավրովը բողոքել է, որ երևանում տեղի ունեցած նիստից օրեր անց, Փաշինյանը նույնպիսի խաղաղապահ առաքելություն է հրավիրել ԵՄ-ից, որն, ըստ նրա, արդեն վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Նա նաև ասել է, որ ՌԴ-ն երբեք չի հրաժարվում իր պայմանավորվածություններից։

Ըստ էության, առաջին անգամ ռուսական կողմը պաշտոնական մակարդակով արձանագրում է, որ հայ-ռուսական հարաբերություններ այլևս չկան, ՀՀ իշխանությունները չեն շփվում ռուսական կողմի հետ, չկան զանգեր Մոսկվա՝ ոչ ԱԳ նախարարի, ոչ ղեկավարների մակարդակով, չկան այցեր։

Մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն այս տարվանից սկսած արդեն ուղիղ ձևով խզում են հայ-ռուսական հարաբերությունները, ինչ-որ արհեստական կապ են պահում՝ ուղերձներով, նամակներով շնորհավորելով կամ ցավակցելով ռուսական կողմին։ Այլ կերպ ասած` Փաշինյանը ռուսների հետ «բլիժնի բոյ» է մտել և փորձում է ամեն գնով իրեն թանկ «ծախել» Արևմուտքին։

Դեպքերի զարգացումն այնպիսի ընթացք է ստացել, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ վարում են «հեռագրային դիվանագիտություն». ՀՀ իշխանությունները «Զվարթնոց» օդանավակայանից սկսել են ռուսական ներկայությունը ՀՀ-ից դուրս բերելու գործընթացը։ Իսկ օրերս սկսեցին նաև ՀՀ-ում եթերազրկել ռուսական հաղորդումները, չի բացառվում, որ առաջիկայում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն ընդհանրապես դադարեցվի։

Տեղի ունեցող գործընթացները բնավ զարմանալի չեն․ փաստացի, ոչ մի առանցքային շփումներ, հանդիպումներ չկան, ավելին Փաշինյանը քիչ-քիչ վերացնում է բոլոր կապող օղակները։ Տեսեք` ինչ տեղի ունեցավ․ սկզբում Նիկոլն ինքն` իր իսկ քայլերով խնդիր ստեղծեց ՀՀ-ի համար, դա բարդեց ռուսական կողմի վրա, որդեգրեց «դժգոհ» կամ «նեղացած» երկրի կարգավիճակ, որից հետո էլ սկսեց հայտարարել, որ դիվերսիֆիկացիա է սկսում։

Իրականում իրավիճակի մարազմը կայանում է նրանում, որ սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ հայ-ռուսական ավանդական հարաբերությունների քանդում և ինտենսիվ կերպով արևմտյան կողմնորոշման որդեգրում։

Հարգելինե՛րս, այն ինչ այսօր տեղի է ունենում դիվերսիֆիկացիա չէ, այլ հիմնական կողմնորոշման, դաշնակցի փոփոխություն, և գրեթե ոչ մի կասկած չկա, որ առաջիկայում օրակարգում կդրվի նաև ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը։

Եթե չգիտեք՝ ասեմ, որ Արևմուտքում մեծ ոգևորությամբ հենց այս քայլերին են սպասում։

Իսկ թե ինչ կալամբուրի մեջ կհայտնվենք մենք ողջ ժողովրդով ու պետությունով, տվյալ դեպքում Փաշինյան Նիկոլին ընդհանրապես չի հուզում, կարևորը, որ նա բոլթոնյան իր պլանը փայլուն կերպով հասցնում է ավարտին, դե իսկ թուրքական տերերը գոհ են, հոգիները՝ փառավորված։

Արմեն Հովասափյան

Արևմուտքը ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է, երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե ՀովհաննիսյանՏարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ ու կանգառասրահներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. ԱվինյանՇՏԱՊ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Թե՛ ահաբեկչությունների, թե՛ խժդժությունների հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է․ Մինասյան Պայթյnւն-հրդեհ՝ Երևանում Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթինԻսրայելը պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել Ռաֆահից ցամաքային գործողությունից առաջ (տեսանյութ) Հայտնի է, թե երբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Հայաստանը, հետևելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին, արգելում է TikTok-ը Ռուսաստանում հատուկ ռազմական գործողության ևս մեկ նպատակ են բարձրաձայնել Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` X-ի իր էջում գրառում է արել Կառավարող խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ գործում են 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Իշխանությունը թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մադոննան անվճար համերգ է տվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում. դրան մասնակցել է 1,6 մլն մարդ (լուսանկարներ) Բագրատ Սրբազանի և շարժումը գլխավորած մյուս առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված․ Անանյան Խոսուն նկար երեկվա սրբազան երթից դեպի Երևան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Չափագրողներ են եկել Կիրանց Մի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկիցՍեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ինԵրևանում քամու հետևանքով վնասվել են շենքերի թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմՈւելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով ՃՏՊ Արագածոտնում․ 3 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում երեխա«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերիցՌուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները
Ամենադիտված