Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը «դեղին» քարտ է ցույց տվել ԱԱԾ տնօրենին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիական «Լե Ֆիգարո» պարբերականին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի տված հարցազրույցը նյարդայնացրել է Հայաստանի գործող վարչախմբին։

Անցած շաբաթ Շահրամանյանը «Լե Ֆիգարոյին» տված հարցազրույցում խոսել էր Արցախի վտարանդի կառավարության մասին, նշել, որ Արցախի պետական կառավարման մարմինները շարունակում են հասարակական հիմունքներով կատարել իրենց աշխատանքը։

Կառավարության նիստում անցած հինգշաբթի Նիկոլ Փաշինյանը խրոխտ մի տեքստ էր ասել, թե Հայաստանում միայն մեկ կառավարություն կա․ «Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում:

Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք:

Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն նաև համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն:

Կրկին ասում եմ՝ կամա թե ակամա, դա ուրիշ հարց է, բայց հարց է, որ պետք է նաև պատասխան ստանա: Ես այսօր պատրաստ չեմ եզրակացություններ անել այս թեմայով, բայց և ուզում եմ հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ:

Եթե որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են»,- ասել էր Փաշինյանը։

Ըստ էության Նիկոլ Փաշինյանը իր այս հայտարարությամբ ուղիղ դժգոհություն է հայտնում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից։

Արցախից հեռանալուց հետո , երբ Շահրամանյանը ժամանել էր Երևան, հիմնականում շփվում էր իր նախկին գործընկեր Արմեն Աբազյանի հետ, իսկ սոցիալ-տնտեսական հարցերով ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի։

Արմեն Աբազյանի առաջ խնդիր էր դրվել , որ վերահսկողության տակ պահի Շահրամանյանին, որպեսզի վերջինս թույլատրելի գծերը չանցնի։

Եվ զարմանալիորեն Արցախի նախագահը երկար ժամանակ իրեն զուսպ էր պահում իշխանության հետ հարաբերություններում։

Այդ հանգամանքը, նշենք, լուրջ դժգոհություն էր առաջացնում արցախյան և ընդդիմադիր տարբեր շրջանակներում ։

Մինչ վերջերս փաշինյանական վարչախումբը համարում էր, որ Արմեն Աբազյանին հաջողվել է անհրաժեշտ գծի մեջ պահել Արցախի նախագահին և համապատասխանաբար՝ իշխանության մյուս մարմիններին, իսկ «Լե Ֆիգարոյի» հետ զրույցից հետո , Փաշինյանը ոչ միայն կոշտ հայտարարություններ է արել կառավարության նիստում, այլ նաև անձամբ հրավիրել է Արմեն Աբազյանին, լուրջ խոսակցություն ունեցել նրա հետ, զգուշացրել, որ Շահրամանյանի կողմից նման վարքը շարունակելու դեպքում , Աբազյանը խնդիրներ կունենա։

Ինեսա Ասլանյան

Իսրայելը պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել Ռաֆահից ցամաքային գործողությունից առաջ (տեսանյութ) Հայտնի է, թե երբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Հայաստանը, հետևելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին, արգելում է TikTok-ը Ռուսաստանում հատուկ ռազմական գործողության ևս մեկ նպատակ են բարձրաձայնել Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` X-ի իր էջում գրառում է արել Կառավարող խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ գործում են 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Իշխանությունը թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մադոննան անվճար համերգ է տվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում. դրան մասնակցել է 1,6 մլն մարդ (լուսանկարներ) Բագրատ Սրբազանի և շարժումը գլխավորած մյուս առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված․ Անանյան Խոսուն նկար երեկվա սրբազան երթից դեպի Երևան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Չափագրողներ են եկել Կիրանց Մի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկիցՍեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ինԵրևանում քամու հետևանքով վնասվել են շենքերի թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմՈւելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով ՃՏՊ Արագածոտնում․ 3 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում երեխա«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերիցՌուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան
Ամենադիտված