Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հարվածի համար «հող» է նախապատրաստում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է՝ Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվում է Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը:

Սպասվածի համաձայն՝ թեման լայն քննարկումների առարկա է դարձել Մոսկվայում, Բաքվում, Թեհրանում և տարածաշրջանի այլ մայրաքաղաքներում։

Չնայած հայկական կողմը մանրամասներ չի ներկայացրել Արևմուտքի հետ սպասվող քննարկումների օրակարգից, այնուհանդերձ, որոշ մայրաքաղաքներից ստացվող հայտարարություններն ուշագրավ են թվում։

Մասնավորապես, Բաքուն նշել է, թե այս հանդիպումը «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է՝ նշելով, թե այն «թափանցիկ չէ, չի ընդգրկում տարածաշրջանը և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության ձևավորմանը․ այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն՝ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»,- ասված է հայտարարության տեքստում։

Արբեջանական կողմը նաև հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ը այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում լարվածության նոր ալիք հրահրել։

Թեմայի հետ կապված Պետդեպարտամենտից էլ ընդգծել են, թե Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում իրենց նպատակն է խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և երկարատև ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ։ Ի դեպ, Պետքարտուղարությունից հայտնել են, որ ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. հենց այդ նպատակով է ԱՄՆ-ը ընդլայնում Հայաստանի հետ լայն հարաբերությունները:

Ըստ էության, Բաքուն հանդես է գալիս համարձակ «դեմ» դիրքորոշմամբ, քանի որ նախ տարածաշրջանային բոլոր առանցքային երկրները դեմ են և բարձր զգայունությամբ են վերաբերվում ՀՀ-Արևմուտք հարաբերություններին: Ակնհայտ է, որ այս հարաբերությունների վերաբերյալ կարծիք կարող են հայտնել ՌԴ-ն կամ Իրանը, զուգահեռաբար, այնուամենայնիվ, ասելով, որ դա ՀՀ ինքնիշխան գործն է, սակայն Ադրբեջանի արձագանքն անհասկանալի է, հատկապես, երբ պատերազմի ու ռազմական սպառնալիքի գործոնը մշտապես օգտագործում է հենց Ադրբեջանը և ոչ՝ Հայաստանը։

Թերևս սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փաստացի հող է նախապատրաստում ապագա հնարավոր էսկալացիաների պատասխանատվությունը կրկին հայկական կողմի վրա գցելու համար։

Ի դեպ, վերջին երկու օրերին ադրբեջանական լրատվականների և տելեգրամ ալիքների խոսույթն ու ոճն ամբողջովին տեղավորվում են այս տրամաբանության տիրույթում։ Ակնհայտ է դառնում, որ ադրբեջանցիների համար այս փուլում որոշ կոնկրետ քայլերի գնալը ամենաձեռնտու սցենարն է։

Չի բացառվում, որ սա այսօր ավելի համարձակ արվում է, շոշափելով և զգալով այս հարցում ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի տրամադրությունները։ Մյուս կողմից՝ այս ամենը է՛լ ավելի խոցելի է, քանի որ չկա լուրջ բովանդակություն ՀՀ-Արևմուտք ձևաչափերի ներքո, ռազմական հավասարակշռությունը շարունակում է խախտված մնալ, ավելի մեծ է աղմուկը, քան այն, ինչ իրականում ներկայումս հնարավոր է ունենալ ՀՀ-Արևմուտք հարաբերություններում։ Եթե լիներ հարուստ օրակարգ, ապա այն ինչ-որ կերպ կբացահայտվեր կամ կհայտարարվեր Պետդեպի կամ Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Հատկանշական է նաև, որ, եթե Արևմուտքը մտահոգվի առանձին ՀՀ-ի մասին, ապա հնարավորինս առանց խնդիր կփորձի հասնել իր նպատակներին, սակայն, ինչպես Ուկրաինայի պարագայում, այնպես էլ այսօր, Հայաստանի դեպքում, իսկապես տվյալ երկրների անվտանգության մասին որևէ մեկն Արևմուտքում չի մտածում։

Հիմնական շահագրգռությունն այն է, որպեսզի այդ երկրներն ավելի ակտիվ դուրս գան ՌԴ-ի դեմ, ինչը հստակ գծած ու երկար ժամանակ պլանավորած պարտիայի մի դրվագ է։

Արմեն Հովասափյան

Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե ՀովհաննիսյանՏարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ ու կանգառասրահներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. ԱվինյանՇՏԱՊ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Թե՛ ահաբեկչությունների, թե՛ խժդժությունների հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է․ Մինասյան Պայթյnւն-հրդեհ՝ Երևանում Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթինԻսրայելը պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել Ռաֆահից ցամաքային գործողությունից առաջ (տեսանյութ) Հայտնի է, թե երբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Հայաստանը, հետևելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին, արգելում է TikTok-ը Ռուսաստանում հատուկ ռազմական գործողության ևս մեկ նպատակ են բարձրաձայնել Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` X-ի իր էջում գրառում է արել Կառավարող խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ գործում են 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Իշխանությունը թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մադոննան անվճար համերգ է տվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում. դրան մասնակցել է 1,6 մլն մարդ (լուսանկարներ) Բագրատ Սրբազանի և շարժումը գլխավորած մյուս առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված․ Անանյան Խոսուն նկար երեկվա սրբազան երթից դեպի Երևան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Չափագրողներ են եկել Կիրանց Մի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկիցՍեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ինԵրևանում քամու հետևանքով վնասվել են շենքերի թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմՈւելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով ՃՏՊ Արագածոտնում․ 3 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում երեխա«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերիցՌուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները
Ամենադիտված