Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Հույս ունեինք, որ կլավանա, առաջ կգնա, ու չնայած ծանր այրվածքներով, բայց 30-ամյակը կնշենք»,-MediaHub-ի հետ զրույցում ընտանիքի ողբերգական պատմությունն է ներկայացնում Հադրութից տեղահանված Ռոբերտ Օհանյանը։ 

Որդին՝ Հարութը, որ հոր խոսքով բարի սիրտ ուներ ու օգնում էր բոլորին, մի օր ինքն էլ օգնության կարիք ուներ. «Ուզում էր փրկվել, բայց Աստված շատ համարեց։ Ինքը թե՛ գյուղում և թե՛ Ստեփանակերտում մեծից փոքր օգնում էր բոլորին։ Բլոկադայի ժամանակ իր մեքենայով անծանոթ մարդկանց տեղից տեղ էր տանում։ Միշտ ասում էր, մի օր Աստված մեր դեմը կբերի»,-հիշում է մեր զրուցակիցը։ 

Օհանյանների ընտանիքը 2020 թվականին Հադրութի շրջանի Տումի գյուղից տեղահանվել ու բնակություն էին հաստատել Ստեփանակերտում։ Այնտեղ էլ Հարութն իր մարդամոտ բնավորության շնորհիվ արագ համակերպվել է նոր միջավայրին, ընկերներ ձեռք բերել։ Նա, որ առողջական խնդիրների պատճառով ազատվել էր ժամկետային ծառայությունից, 44-օրյայի ժամանակ կամավոր հիմունքներով է մասնակցել, մինչև վերջին օրը մնացել Լիսագորի դիրքերում։ 

«Շատ էր սիրում կյանքը, գնահատում ամեն վայրկյանը, հարգանքով էր բոլորի հետ։ Սեպտեմբերի 25-ին աղետի վայրում ստացած այրվածքներից հետո 2 ամիս տանջվեց հիվանդանոցում, բայց չդիմացավ»։ 

Հայրն ասում է, որ երբ Հարութը լսել է սեպտեմբերյան մարտերի ժամանակ հերոսաբար զոհված ընկերոջ՝ Յուրի Օհանջանյանի մասին,  մեծ վիշտ է ապրել, շատ է տառապել։ 

«Նա Յուրիից մոտ 10 տարով մեծ էր, բայց փոքր ժամանակից ինքն է պահել, մեր տանն է մեծացել։ Շատ կապված էին իրար։ Յուրիի անունը տալիս արտասվում էր։ Հալալ եղբայրների պես էին։ Գնաց, որ ընկերը մենակ չմնա»,-արտասվում է մեր զրուցակիցը։ 

2023-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ Հարութը շարունակել է իր հումանիտար կամավորությունը՝ ապաստարաններում պատսպարված հայրենակիցների նկատմամբ.

«Մեր «սկորի պոմոշն» էր։ Փափուկ «ադեալներ» ու դոշակներ էր բերում երեխաներին, այստեղից-այնտեղից ուտելիք էր հայթայթում, ջուր էր բերում, երեխաների հետ էր խաղում, զբաղեցնում նրանց։ Բայց երբ եկավ Ստեփանակերտը լքելու մեր հերթը, գնաց վառելիք բերելու», հիշում է Հարութի հայրը։

Հայկազովում տեղի ունեցած պայթյունի պահին Հարութը եղել է աղետի վայրում։ Ծանր այրվածքներ է ստացել, ուժ է գտել իր մեջ ու դուրս եկել «պանելների» տակից, իր ոտքով հասել մայրուղի։ Հոր խոսքով՝ 4 մեքենա է փորձել կանգնեցնել, նրանք սակայն չեն կանգնել, մի վարորդ օգնել է տղային ու տեղափոխել հիվանդանոց։ 

«Հարութը այդ վարորդի հեռախոսով զանգել է եղբորը՝ Ռոմային ու պատմել կատարվածը։ Ասել է՝ եկեք հիվանդանոց, միասին տուն գնանք։ Երբ գնացել եմ հիվանդանոց խելագարվելու տեսարան էր։ Ամբողջ ընդունարանը, միջանցքներն ու հիվանդասենյակներն արյան մեջ էին ու բոլորը գոռում էին։ Հարութը 75% այրվածք էր ստացել։ Հաջորդ օրը, երբ ուղղաթիռով տեղափոխեցին Երևան, այստեղ ապրեց 2 ամիս։ Քանի որ վնասվածքները շատ էր, բժիշկները Ռոմայի մաշկից կտրել ու տեղադրել են Հարութի մաշկի վրա։ Դանդաղ, բայց առաջ էր գնում»։ 

Իր 30-ամյակից 3 շաբաթ առաջ հիվանդանոցում Հարութի մոտ սրտի կանգ է գրանցվում, ծնողների սպասումներն ու չարչարանքները զրոյանում են. 

«Մինչև հիմա մարդիկ են գալիս մեր տուն, որոնց չենք ճանաչում, բոլորը Հարութի ընկերներն ու մտերիմներն են։ Մի օր զանգ ստացանք, մի աղջիկ էր, Հարութիս ընտրյալը, ասաց, որ սիրել է մեր տղային, բայց հուղարկավորմանը սիրտ չի արել ներկայանալ՝ մեզ ցավ չտալու համար»,-ասաց Ռոբերտ Օհանյանը։ 

Պատերազմն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը հարյուրավոր ընտանիքների դժբախտության պատճառ դարձան։ Դեպքից 6 ամիս անց, Օհանյանների ընտանիքում առաջին օրվա պես կորուստի ցավը նույն ուժգնությունն ունի...

Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխը․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում
Ամենադիտված