Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ այս, մինչ այն՝ ընդամենը 2 ամսից կլրանա 6 տարին, ինչ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանն է: Դրանից առնվազն վերջին երեքուկես տարին, կարելի է ասել, արնածոր մղձավանջ է: Վատն այն է, որ այդ մղձավանջի վերջը չի էլ երևում: 6 տարին արդի աշխարհում ու պայմաններում ահռելի ժամանակահատված է:

Նույն Փաշինյանի և նրա նվազած երկրպագուների կողմից այդքան չսիրված «նախկինները», մարդավարի ասած՝ ՀՀ բոլոր նախորդ իշխանությունները, իրենց ոչ փոքր բոլոր թերություններով հանդերձ, ոչ թե 6, այլ շատ ավելի կարճ ժամանակահատվածում, ասենք՝ 3-4 տարվա մեջ, շատ ավելի շատ բաներ են հասցրել անել: Կարելի է պարզապես թվարկել. անկախ պետականության մեկնարկ, բանակի ձևավորում, հաղթանակ պատերազմում, վառել իքաէներգետիկ ճգնաժամի (թեկուզ՝ նաև սեփական անհեռատեսությամբ պայմանավորված) հաղթահարում, տնտեսության կայունացում, տնտեսական կտրուկ վերելք, բանակի և պաշտպանունակության բարձրացում, ՀՆԱ-ի ու կենսամակարդակի, ներդրումների շեշտակի աճ, հավասարակշռված արտաքին հարաբերությունների ձևավորում ու խորացում, երկրի անվտանգության ապահովման հավել յալ երաշխիքների ապահովում:

Հատուկ չենք առանձնացնում, թե որն է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի, որը՝ Ռոբերտ Քոչարյանի, որն էլ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում: Ինչ խոսք, կրկնենք, եղել են նաև բացթողումներ, թերացումներ, ինչո՞ւ ոչ՝ սխալներ: Բայց ամենից կարևո՛րը. բոլոր նախորդ իշխանությունները, այդ ամենով հանդերձ, ըստ կարելվույն ուժեղացրել են բանակը, բարձրացրել են երկրի պաշտպանունակությունը, ապահովել են պետության ու ժողովրդի անվտանգությունը, արտաքին թշնամիներից պաշտպանվածությունը: Բո-լո-րը: Ավելին, Հայաստանի նախորդ իշխանությունները թշնամուն տարածք չեն հանձնել, կատարել են Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունը, մեկը մյուսին իշխանությունը (եթե նույնիսկ հրաժարականով) փոխանցել են՝ ունենալով անվտանգ, պաշտպանված ու պաշտպանունակ Արցախ և Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը, 2018-ի եղելությունների հետևանքով գրավելով իշխանությունը, նախորդից «ժառանգություն» է ստացել ազատագրված ու կայացած, թեպետ՝ միջազգայնորեն չճանաչված Արցախ, ինչպեսև՝ հստակ անվտանգային ունակություններ, դաշնակցային կապեր ու հարաբերություններ, ապահովված անվտանգային համակարգ ու պաշտպանունակության բարձր աստիճան ունեցող, տարածաշրջանային առումով լուրջ դերակատարություն ունեցող Հայաստան: Անցել է 6 տարի: Ի՞նչ է հասցրել անել այդ 6 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է նրանից հետո «ժառանգելու» ՀՀ հաջորդ իշխանությունը: Եթե հակիրճ՝ հաջորդը ժառանգելու է երկրի, պետական կառավարման համակարգի, բանակի ու հասարակության ավերակներ:

Այ թե ինչ է 6 տարվա մեջ արել Նիկոլ Փաշինյանը: Նա, իհարկե, իրեն բնորոշ ոճով կարող է շրջվել ու ասել, թե՝ դեռ մի բան էլ պիտի իրեն շնորհակալ ու երախտապարտ լինենք, որ գոնե այդ ավերակներն է թողել, բայց դա հետո կլինի, թերևս: Կենտրոնանանք ռեալության վրա: Անցնող 6 տարվա ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարն է, նրա ու իր գլխավորած իշխանության ջանքերով.

1. փակուղի է մղվել և վերջնահաշվում տապալվել է Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացը, զրոյացվել է տասնամյակների ընթացքում ձևավորված կարգավորումային, բանակցային հենքը,

2. կազմաքանդվել և անընկալելի շփոթի է վերածվել Հայաստանի պետական կառավարման համակարգը, գրեթե զրոյացվել են գերատեսչություններ, որոնց անհրաժեշտությունն անհնար է վիճարկել (օրինակ՝ գյուղնախարարությունը, մշակույթի նախարարությունը),

3. գործնականում կազմաքանդվել են երկրի զինված ուժերը, առհասարակ՝ պետության «ուժային բլոկը», էլ չենք խոսում՝ «իրավապահ համակարգի» մասին, որը դրվել է գերազանցապես առանձին վերցրած 1 անձի և նրա քաղաքական խմբակի շահերի սպասարկման, նրանց իշխանությունը պահելու խնդրի տակ,

4. գործնականում կազմաքանդվել է երկրի անվտանգության ապահովման ձևավորված համակարգը,

5. կազմաքանդել է նաև դատական իշխանությունը, վերացվել և շարունակում են վերացվել անկախ դատական համակարգ ունենալու սաղմերն անգամ,

6. քաղաքական հետապնդումները, հալածանքները, կամայական ձերբակալությունները դարձել են առօրեական երևույթ,

7. փչացրել են հարաբերությունները Հայաստանի հնարավոր ու իրական դաշնակից, բարեկամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ, Հայաստանը արտաքին-քաղաքական սուբյեկտից վերածվել է օբյեկտի, «ձեռք բերել» անհուսալի գործընկերոջ համբավ:

7. երկրի տնտեսությունը ամուր նստել է «խաղամոլական» և «ռե-էքսպորտային» ասեղների վրա...

Ամենից ու ամենից կարևորը. Փաշինյանի իշխանությունը պատերազմ է բերել Արցախի ու Հայաստանի վրա, անպատասխանատու հայտարարություններով լեգիտիմացրել է ռազմական ագրեսիայի դիմելու թշնամական նկրտումները: Պատերազմով «բերել» են տարածքային ահռելի կորուստներ, ավելի քան 5-6 միլիարդ դոլարի զենք ու սպառազինություն թողել են թշնամուն: Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը հրապարակայնորեն ուրացել են Արցախը, այն ճանաչել են թշնամապատկան տարածք, գործնականում հանդես են եկել որպես Արցախի հայաթափման համահեղինակ:

Այժմ նույն իշխանությունն արդեն Հայաստանի մի շարք տարածքների ուրացման գործընթացի մեջ է ու վարում է նման բովանդակությամբ ագրեսիվ քարոզչություն, Հայաստանի հանրությանը ահաբեկում է պատերազմով: Ամեն պարագայում, որքան էլ որ դա անհարկի լավատեսական չթվա, վերը նշվածները վերականգնելի կորուստներ են: Դժվարին, տքնանք ու անասելի ջանքեր պահանջող, բայց՝ վերականգնելի: Անդառնալի է հազարավոր ու հազարավոր երիտասարդների՝ մեր զինվորների ու սպաների կորուստը, որ ոչ մի գնով ոչ մի իշխանություն ոչ մի կերպ չի կարող վերականգնել: Տեսնո՞ւմ եք, թե ընդամենը 6 տարվա մեջ որքան շա՜տ բան է հասցրել անել Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է՝ իր գլխավորած իշխանությամբ: Այո, շուտով կլրանա Փաշինյանի վարչապետության 6 տարին:

Օրացուցային առումով՝ մայիսի 8-ին: Բայց կտրուկ մոտենում է ոչ միայն այդ ամսաթիվը. դատելով առկա տրամադրություններից ու իրավիճակից, Փաշինյանի իշխանության համար մոտենում է նաև «կկվի կանչելու» պահը: Հիմա Փաշինյանի իշխանությունը Հայաստանին ու մեր հանրությանը դրել է Թումանյանի նկարագրած «հիմար կկվի» դերում: Եթե չեք հիշում, տան փոքրին հարցրեք, կասի. այն, որ աղվեսը սպառնալով սրած կացնով ծառը կտրելով՝ հերթով կկվի ձագերին տանում-ուտում է: Բայց հեգնանքասեր ճակատագիրը նույն հեղինակի նկարագրած մեկ այլ իրավիճակ է նախանշում կարծես՝ «կկվի կանչելը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխը․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվել
Ամենադիտված