Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ մանրամասներ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների և «Մերձմոսկովյան» ԲԲԸ պատասխանատուի ձերբակալությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոտ տասն օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյայի։ Նրանցից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ 

Նրանք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում, արդեն կալանավորված են և մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ։ Եւս երկու հոգու էլ ձերբակալել են կաշառք տալու մեղադրանքով։ Նրանք էլ շինարարական ընկերությունների ղեկավարներ են։ Մեկը Շիրակի մարզում մշտապես խոշոր շինարարական տենդերներ շահած «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի պատասխանատու Արտակ Ադամյանն է (ընկերության հիմնադիրը Ադամյանի հայրն է՝ Արամ Ադամյանը)։ Ժամանակին ՊԵԿ-ը հենց այս ընկերությանն էր մեկ անձից գնման ընթացակարգով պատվիրակել Գյումրու մաքսատան շինարարությունը։ Նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել, իսկ մյուս կալանավորվածը Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանն է, որը ևս շինարարական ընկերություն ունի՝ «Ույուտ» ՍՊԸ-ն։

Mediahub-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս ձերբակալություններից։ Նախ, Արտակ Ադամյանի մասին մամուլում հրապարակումներ եղան, որ նա Գյումրու երբեմնի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմ անձանցից է, նաև մտերիմ հարաբերություններ ունի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ։ Մեզ ասացին՝ Ադամյանին ձերբակալել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանին 140 հազար դրամ կաշառք տալու համար։ 

Շիրակի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանին էլ, որը Արթիկում հայտնի է «Շակալ» մականունով, ձերբակալել, ապա կալանավորել են 300 հազար դրամ կաշառքի համար։ Այս գործով, ընդհանուր առմամբ, վեց անձ է անցնում, որոնցից չորսը կազմակերպության ներկայացուցիչներ են․ նրանք հերթով մտել կաշառք են տվել Խաչատուր Խնձրցյանին։ Վերջինս, ի դեպ, Վեդու քաղաքապետ Գարիկ Սարգսյանի խնամին է՝ քրոջ սկեսրայրը։ 

Խնձրցյանի աշխատասենյակում՝ հենց պաշտոնյանի գլխավերևում իրավապահները տեսանկարահանող սարք էին տեղադրել, որով էլ ֆիքսել են, թե ինչպես են շինարարական ընկերությունների պատասխանատուները մտնում և ենթադրյալ կաշառք տալիս նրան։

Գյումրու մեր աղբյուրներն ասում են, որ այս ամենը, իրականում, Խնձրցյանի՝ իրավապահ մարմինների հետ համագործակցելու արդյունքում է եղել։ Ասացին՝ Խնձրցյանը, ամենայն հավանականությամբ, գործարքի է գնացել իրավապահ մարմինների հետ. երբ վերջիններս իմացել են, որ նա նման կոռուպցիոն գործարքների մեջ է, ուստի առաջարկել են, իր պատիժը հետագայում մեղմացնելու դիմաց, հավանաբար, համաձայնել տալ այն անձանց անունները, որոնք իր հետ պարբերաբար նման գործարքների մեջ են մտնում։ Ու չի բացառվում՝ հենց նրա գիտությամբ է իր գլխավերևում տեսանկարահանող և գաղտնալսող սարք տեղադրվել, քանզի տեսագրություններում, ինչպես մեզ պատմեցին, երևում է, որ Խնձրցյանը շատ լարված և ոչ բնական է իրեն պահում։ 

Առհասարակ, ծիծաղելի է թվում ընդամենը մի քանի հարյուր հազար դրամ կաշառք վերցնելն ու դրա մեղադրանքով մարդկանց ձերբակալելը։ Բայց դա Խնձրցյանի մոտ նախ՝ պարբերական բնույթ է կրել, ասացին՝ անգամ 20 հազար դրամից սկսած են նրան գումար առաջարկել, և հետո դա եղել է ոչ թե խոշոր գործարքի դիմաց ստացվող գումար, այլ ընդամենը շինաշխատանքների ավարտական ակտն ընդունելու կամ նմանատիպ այլ բյուրոկրատական քաշքշուկներից ազատվելու դիմաց գումար։ Իսկ, օրինակ, «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի պատասխանատու Արտակ Ադամյանի կողմից 140 հազար դրամ Խնձրցյանին տալու գումարը, ասացին, ավելի շատ «մի կտոր հաց ուտելու» գումար է եղել, քանզի հազիվ թե կոռուպցիոն գործարքի համար ընտրեին հենց պաշտոնյայի աշխատասենյակը։ 

Մասնավորապես, ինչ-որ թղթեր ստորագրելուց և ավարտելուց հետո Խնձրցյանն Ադամյանին առաջարկել է, թե «չգնա՞նք մի կտոր հաց ուտենք», Ադամյանն էլ գրպանից հանել է հինգ հատ 20 հազար դրամանոց ու դրել սեղանին՝ որպես «կդորըմ հաց ուտելու» փող, ապա, տեսնելով Խնձրցյանի դեմքի ոչ այդքան գոհ արտահայտությունը՝ ևս երկու հատ 20 հազարանոց է գցել սեղանին։ Հետո հաց կերե՞լ են միասին, թե՞ ոչ, հայտնի չէ։ 

Ի դեպ, վերջերս Ազատան-Գյումրի ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները հենց Արտակ Ադամյանի ղեկավարած «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն է կատարել, թեպետ այդ ճանապարհով անցնող-դարձողներ կան, որ դժգոհում են ճանապարհի որակից։

Հակակոռուպցիոն կոմիտեից այս գործի մասին Mediahub-ին ասացին, որ գործով կա վեց մեղադրյալ, որոնցից երեքի նկատմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց, իսկ մյուս երեք մեղադրյալներից մեկի նկատմամբ, որն Արտակ Ադամյանն է, կիրառվել է տնային կալանք։ Մյուս երկուսը ազատության մեջ են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ 

Վահե Մակարյան

Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումՀայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր Կադիրովը 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ) Այսօր Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ամենադիտված