Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում բողոքի ակցիաներ են գնում ընդդեմ սահմանների սահմանազատման և Տավուշի մարզի մի քանի գյուղեր Ադրբեջանին հանձնելու գործընթացի, գրում է vz.ru-ն։ Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ դրանք շուտով կթուլանան, և հայ հասարակությունը կհամակերպվի Փաշինյանի պարտվողական տրամաբանության հետ։

Բայց ո՞րն է այդ կոնկրետ տրամաբանությունը, և ինչո՞ւ հայերն այլևս չեն ուզում զենքը ձեռքին կռվել ո՛չ իրենց պատմության, ո՛չ հայրենի հողի համար։ Ադրբեջանին տարածք հանձնելու դեմ բողոքի ակցիաները Հայաստանում դանդաղ են թափ հավաքում։ Ըստ ամենայնի, ոչ տեղի բնակիչները, ոչ էլ ընդդիմությունը երկար ժամանակ անգամ չէին մտածել, որ Ադրբեջանին տարածքներ փոխանցելու իրական գործընթաց է սկսվելու։

Հայաստանում սահմանների սահմանազատման գործընթացի ռազմաքաղաքական բաղադրիչի մասին խոսում են միայն պրոֆեսիոնալները և բացառապես պահեստազորային զինվորականները։ Իսկ ահա Գարեգին Բ կաթողիկոսի այն արտահայտությունը, թե «քաջությունը չպետք է շփոթել վախկոտության հետ», սոսկ աստվածաբանի հայտարարություն չի եղել: Դա ուղղակի հղում է այն ապացույցային համակարգին, որը Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները կառուցում են հողերի հանձնման հետ կապված։

Մի խոսքով, Փաշինյանի տրամաբանությունը հետևյալն է: Նա ասում է՝ ովքեր դեմ են որևէ տարածք Ադրբեջանին հանձնելուն, ցանկանում են Հայաստանը ներքաշել նոր պատերազմի մեջ, քանի որ Բաքուն վճռական է և գնալու է մինչև վերջ իր պահանջների մեջ (օրինակ, Փաշինյանը, այցելելով Տավուշի գյուղեր, սպառնացել է տեղացիներին պատերազմով «մեկ շաբաթվա ընթացքում»): Ընդ որում, Հայաստանը չի վերապրի այդ պատերազմը և կկորցնի ավելի շատ տարածքներ, քան սահմանների խաղաղ սահմանազատման արդյունքում։ Այնուհետև, Փաշինյանի քարոզիչների տրամաբանությամբ, իբր Հայաստան, կամ ինչ կմնա նրանից, կմտցվեն ռուսական զորքեր (հետևաբար պետք է պահանջել Սյունիքից, Տավուշից և, ի վերջո, Գյումրիի բազմաբազայից զորախմբերի, ինչպես և ռուսական սահմանապահների ամբողջական դուրսբերում): Ասվում է, որ ռուսները կապահովեն «Զանգեզուրի միջանցքը», Երևանը կենթարկեն իրենց, այսպես կոչված, հինգերորդ շարասյան միջոցով, որը կազմված է ռուսամետ ընդդիմադիրներից և սփյուռքի ներկայացուցիչներից։ Դրա համար էլ հիմա այդ «հինգերորդ շարասյունը» Տավուշի հարցով բողոքի ցույցերով ցնցում է իրավիճակը երկրում։ Ընդ որում, Փաշինյանի իշխանության «խիզախությունը» հենց Բաքվին զիջումների գնալն է, որպեսզի կանխվի նոր պատերազմը, որին չի կարող դիմադրել ներկայիս հայկական բանակը, և խուսափի ռուսների կողմից Հայաստանի «օկուպացիայից»։

Գարեգին Բ կաթողիկոսն էլ արձագանքել է այդ ամենին՝ ասելով, որ դա իրականում «վախկոտություն» է, որը ոմանք շփոթում են «քաջության» հետ։ Ինքը՝ Փաշինյանը, ծնունդով Տավուշի մարզի Իջևան քաղաքից է։ Նա շատ լավ գիտի գավառական Հայաստանի մտածելակերպը և շատ առումներով ներկայացնում է հենց այն: Դրանով է մասամբ բացատվրում, թե ինչու են նրա աշխարհաքաղաքական և փիլիսոփայական գաղափարները, նույնիսկ ամենաէկզոտիկները, նման կերպ արձագանքում այդ շատ «խորքային» Հայաստանի հոգում: Նա չի դիմում հայ ֆիդայիներին, հայ մարտիկներին, հայ հերոսներին, որոնք պատրաստ էին վտանգել իրենց կյանքը հանուն պատմական հիշողության և իրենց նախնիների հողի։ Ո՛չ, նա դիմում է այն միջին խավի առևտրական շերտին, որը երկրում ձևավորվել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այդ շերտի համար համոզիչ է գավառական հողերի մի մասը հին թշնամուն զիջելու գաղափարը, որպեսզի հետո իբր բարգավաճի մնացած Հայաստանը։ Հայ ժողովրդի այն շերտը, որի համար կարևոր էր Ղարաբաղը, պատմությունը, հավատն ու պատիվը, արդեն կա՛մ մահացել է, կա՛մ անցել է թոշակի։ Հոգու խորքում՝ ներկայիս «Փաշինյանի Հայաստանում» շատերը պարզապես կուզենային հեռու մնալ այդ հավերժական հերոսությունից։ Մարդիկ 1991 թվականից ի վեր շատ են տառապել և չեն ցանկանում հավերժ հերոս լինել: Եվ նրանց դուր է գալիս այն տեսությունը, որ եթե Հայաստանը հիմա հրաժարվի իր պատմությունից ու հողից, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պատմական բարեկամությունից, ապա շրջապատող աշխարհը կդադարի ագրեսիվ լինել իրենց նկատմամբ։ Հնարավոր կլինի զբաղվել ոչ թե առճակատմամբ, ոչ թե պատերազմով, այլ սովորական կյանքով։ Ինչ-որ տեղ կարելի է նրանց հասկանալ:

1991 թվականից հետո առօրեական կյանքում Հայաստանն ավելի շատ է տուժել, քան ցանկացած այլ հետխորհրդային երկիր։ Ծխնելույզները Երևանի բազմաբնակարան շենքերի պատուհաններից, վառելիքի տոտալ բացակայությունը, սովն ու արտագաղթը երկար կհիշեն գալիք սերունդները։ Եվ Փաշինյանը աջակցություն է գտնում այդ Հայաստանից, ընդ որում, այդ աջակցությունը գերազանցում է ընդդիմության և նույնիսկ Եկեղեցու բողոքները, որոնք դեմ են ագրեսորին հավերժական զիջումներ անելուն: Ուստի, մի իրավիճակում, երբ ցանկացած այլ նման իշխող վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ, Փաշինյանն ու իր կուսակցությունը հերթական անգամ հաղթում են ընտրություններում։

Այս ամենը նշանակում է, որ ներկայիս փողոցային ցույցերը դժվար թե հանգեցնեն Հայաստանում գործող իշխանության տապալման կամ հեղաշրջման։ Միայն իրադարձությունների շատ ավելի աղետալի զարգացումը կարող է հակափաշինյանական ընդվզում արթնացնել հասարակության մեջ։ Դա կլինի այն դեպքում, երբ պետք լինի ադրբեջանցիներին հանձնել ոչ թե բնակչության մի աննշան հատվածի, այլ մեծամասնության անձնական տարածքները։ Բայց դա հասկանում են նաև Բաքվում, որին ձեռնտու են Հայաստանում առկա նման հասարակական տրամադրությունները։ Այնպես որ, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, այնքան էլ արմատական և արագ առաջ չի քաշի իր հետագա տարածքային պահանջները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ Վարչապետի աշխատակազմՄայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմացՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվելՍլովակիայի վարչապետին մտցրել են արհեստական կոմայի մեջ. նրա վիճակը ծանր է․ Սլովակիայի ներքին գործերի նախարարՄայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասինԱպօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվելՀիմնական անելիքները տեղափոխվում են այն օրակարգ, որին բոլորդ սպասում եք․ վաղը նույնպես կազմակերպելու ենք ակցիաներ․ Բագրատ ՍրբազանՎրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության հունիսի մեկի ժամկետը հաստատված չէ․ ՀՀ ԱԳՆՑանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ ՍրբազանՍուրբ պատերազմ է, պետք է հաղթենք. 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած տղաները միացել են սրբազան շարժմանը (տեսանյութ)Էս մարդու որդիների ճամբարը խառնվել է իրար, մենք մեր գործողությունների մասին դեռ կխոսենք. Սրբազան (տեսանյութ)Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանությունՍնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան ՈսկանյանՍրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն»ԶՈՒ-ում հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ«Վախով եկար, վախով էլ գնալու ես, անփառունակ ու անգերեզման». Աբրահամ Գասպարյան«Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ)Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջևՄեկ անձի շուրջ ընդհանուր համախոհություն գոյություն ունի․ Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինՎաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Սրանց թուրք կամ ուրացող մի ասեք, հաճույք են ստանում, Արարատի կամ Մեծ Հայքի անուն տվեք. Սրբազան (տեսանյութ)Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ ենՓաշինյանը ոստիկաններով շրջապատված Օպերայում խոսում է Բաքվի հետ պայմանագրի մասին (տեսանյութ)Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը` բառիս բուն իմաստով. Սրբազան (տեսանյութ)Կանադայում տեղի ունեցածը շատ նուրբ հարց է, չեմ ուզում արծարծել․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի թեմի հետ կապված լուրերի մասինԻնչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Դանիա. մանրամասները` ըստ քաղաքագետիԷս հո գազի գնի հարց չի, թշնամու առաջ դարպասը բացում ա ու ասում ա՝ մտի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Թանգարանների գիշեր»-ը մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըԱմբողջ ՔՊ-ն տակից մեզ հետ աշխատում է, հատկապես` Գագիկ Մելքոնյանը. Սրբազան (տեսանյութ)Հայտնի բժշկին ինձ հետ ողջագուրվելու համար ազատել են աշխատանքից, ամոթ. Սրբազան (տեսանյութ)Վաղն ուզում եմ հանդիպել բոլոր դասախոսների, գիտնականների հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել․ սրճարանի աշխատակիցՏեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՆիկոլն իր իշխանությունն ատամներով պահելու է, ժողովրդի ճնշումը պետք է ավելանա. Շարմազանով (տեսանյութ)Սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել. ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավԱդրբեջանը որևէ հիմք չունի սովետական սահմաններ պահանջելու. ԱլավերդյանՈստիկանները զինված են արցունքաբեր գազով Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան Կարևոր․ մետրոյի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Ծեծկռտուք «Դվին» հյուրանոցային համալիրի մոտ ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանցԱսում են՝ հանեք հաճախորդներին, մարդիկ էլ ասում են՝ դուք էլ, ձեր Նիկոլն էլ, հո ուժով չե՞նք հանելու (տեսանյութ)Տավուշում հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում (տեսանյութ)ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Շումախերի ժամացույցը Ժնևում վաճառվել է մի քանի միլիոն դոլարով (լուսանկար)
Ամենադիտված