Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փակ նիստում Փաշինյանն ասել է, որ Տավուշի հարցում քիչ ժամանակ ունեն․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անցած ուրբաթ՝ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հերթական փակ հանդիպումն է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը եղել է ընդլայնված ֆորմատով․ մասնակցել են կառավարության գրեթե բոլոր անդամները, անգամ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ եւ անցել է լարված մթնոլորտում, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք հակադրվել են Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը եւ հորդորել, ի վերջո, հայտարարել, թե որոնք են մեր «կարմիր գծերը», եւ ասել, թե որ հարցերում կարող ենք մերժել Ադրբեջանին։ Մինչդեռ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ուրբաթ օրվա հանդիպման ժամանակ քննարկվել է «Հայաստանի զարգացման տեսլականը»: 

Նախապես ծրագրված հանդիպումը պետք է լիներ Հայաստանի ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտի քննարկման շուրջ, ավելի ճիշտ՝ դրա հերթական սերիայի, սակայն օրակարգ բարձրացած Տավուշի չորս բնակավայրերի թեման վերջին հանդիպման մեխն է դարձել։ Զուգահեռաբար քննարկել են թե՛ առաջին, թե՛ երկրորդ հարցը։
Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ լինելու է միակողմանի զիջում եւ այն էլ՝ սեղմ ժամկետներում: Մոտավորապես ակնարկել է, որ առաջիկա օրերին կարող է բանակային երրորդ կորպուսը դուրս բերվել այդ տարածքներից, եւ չորս բնակավայրերը, որոնք, Փաշինյանի բնորոշմամբ, ադրբեջանական են, վերադարձվեն տիրոջը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը պատերազմով է ստանալու։ Ոմանք տեղից կարծիքներ են հայտնել՝ ավելի լավ է պատերազմով տալ, քան ստորագրությամբ, ժողովուրդն այս անգամ հաստատ չի ների իշխանություններին։ Փաշինյանն ասել է, որ ինքը չի ուզում այդ ճանապարհը, քանի որ չկա երաշխիք, որ ռազմական ճանապարհով Ադրբեջանը կվերցնի ոչ միայն իրեն «պատկանելիք» տարածքները, այլեւ չի հասնի մինչեւ Լոռի եւ անգամ՝ Երեւան։ Այս անգամ էլ, փաստորեն, պատերազմով է վախեցրել իր պատգամավորներին:

Ելույթ ունեցած պատգամավորներն առաջարկել են գործընթացն իրականացնել համաչափության սկզբունքով՝ ադրբեջանական կողմը ստանում է իր բնակավայրերը, մեզ է հանձնում մեր տարածքները՝ նույն Տավուշի մարզի Բերքաբերի հատվածում։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հուսահատ խոստովանել է, որ իրենք Ադրբեջանին առաջարկել են այդ տարբերակով հարցը լուծել, բայց հույս չունեն, որ դրական պատասխան են ստանալու։ Պատգամավորներից ոմանք կարծիք են հայտնել, որ Ալիեւն առհասարակ խաղաղություն հաստատելու նպատակ չունի, եւ ցանկացած զիջում բերելու է նոր զիջման, մեծանալու է Ալիեւի ախորժակը, ուստի հենց հիմա եւ հենց Տավուշում պետք է կարողանալ Ադրբեջանին ասել «ոչ», չվախենալով նույնիսկ ռազմական գործողություններից։ Քանի որ Ադրբեջանի հաջորդ պահանջներն ավելի դաժան են լինելու, տարածքային պահանջներից զատ սեղանին են դրվելու փախստականների վերադարձի եւ այլ հարցեր։

Մեզ պատմեցին, որ տեւական րոպեներ քննարկել են, կարելի է ասել՝ Փաշինյանը ՔՊ-ականների գլխին դասախոսություն է կարդացել, որ իրենց հարցազրույցներում Տավուշի բնակավայրերի թեմայով չօգտագործել «տալ» բառը, այլ միշտ ասել՝ «վերադարձնել», որպեսզի ժողովրդի մոտ արմատավորվի, որ դրանք մեր գյուղերը չեն, եւ իշխանությունը ոչինչ չի տալիս, այլ ընդամենը վերադարձնում է տիրոջը։ Ուշագրավ է, որ Տավուշի թեմայով քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ծպտուն չի հանել, չնայած այն հանգամանքին, որ որոշ պատգամավորներ իրենց ելույթներում մտահոգություն են հայտնել, որ գործընթացից հետո բնագծեր են փոխվելու, եւ Տավուշը հայտնվելու է ադրբեջանական զինուժի ուղիղ վերահսկողության ներքո։

Ավելի թեժ բանավեճ է ծավալվել երկրորդ թեմայի քննարկման ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը, լսելով թիմակիցների ելույթները, ցավով եւ ափսոսանքով արձանագրել է, որ չի ձեւավորվում կոնսենսուս ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու շուրջ, ինչն էլ Հայաստանի զարգացումը մի քանի անգամ դանդաղեցնում է։ Ինչպես նախորդ հանդիպումների, այնպես էլ այս անգամ Նիկոլ Փաշինյանի տեսակետը թիմում պաշտպանել են հաշված մարդիկ` այս անգամ Ալեն Սիմոնյանը բացակայել է, մնացել են Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը ու եւս մի քանի պատգամավոր: Իսկ տեսակետի բովանդակությունը հետեւյալն է՝ առանց մտածելու հետեւանքների մասին, ՀՀ-ն պետք է փոխի աշխարհաքաղաքական ուղղությունը հյուսիսից արեւմուտք։ Այս անգամ էլ ուժերի բալանսը ՔՊ-ում չի խախտվել, եթե չասենք, որ զարմանալիորեն Եվրոպա գնալուն սկսել է բացահայտ հակադրվել ՔՊ-ի սորոսական թեւը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ։ Ուրբաթ օրվա հավաքի ժամանակ էլ Արմեն Գրիգորյանը պնդել է, որ Հայաստանի զարգացումը պատկերացնում է տարածաշրջանային ֆորմատում եւ ոչ մի քայլ դեպի Արեւմուտք: Ռուբեն Ռուբինյանն է առաջին անգամ դիրքորոշում հայտնել եւ շեշտել, որ այս հարցում շտապողականությունը կործանարար կարող է լինել Հայաստանի համար։ 

Մեր աղբյուրի տպավորությամբ՝ ՔՊ-ում երկու հակադիր բեւեռ է ձեւավորվում՝ գրիգորյանականներ եւ փաշինյանականներ, առաջին թեւի ներկայացուցիչների հիմնական արգումենտը տնտեսական է, որ Հայաստանը պորտալարով կապված է Ռուսաստանի հետ, գյուղատնտեսական արտադրանքն անգամ սպառվում է ռուսական շուկայում, բացի դա` Հայաստանը հեռու է եվրոպական շուկաների չափորոշիչներից։ Փաշինյանն այս հարցում էլ է կատեգորիկ գտնվել, ասել է՝ կփակենք ռուսական շուկան ՀՀ ֆերմերների, տնտեսվարողների առջեւ, նրանք ստիպված կլինեն բարձր որակի արտադրանք տալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 03․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Первый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы Мирзоян на встрече с Байрамовым предложил не ограничиваться подписанием мирного договора, а разблокировать коммуникации
Самое популярное