Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փակ նիստում Փաշինյանն ասել է, որ Տավուշի հարցում քիչ ժամանակ ունեն․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անցած ուրբաթ՝ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հերթական փակ հանդիպումն է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը եղել է ընդլայնված ֆորմատով․ մասնակցել են կառավարության գրեթե բոլոր անդամները, անգամ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ եւ անցել է լարված մթնոլորտում, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք հակադրվել են Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը եւ հորդորել, ի վերջո, հայտարարել, թե որոնք են մեր «կարմիր գծերը», եւ ասել, թե որ հարցերում կարող ենք մերժել Ադրբեջանին։ Մինչդեռ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ուրբաթ օրվա հանդիպման ժամանակ քննարկվել է «Հայաստանի զարգացման տեսլականը»: 

Նախապես ծրագրված հանդիպումը պետք է լիներ Հայաստանի ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտի քննարկման շուրջ, ավելի ճիշտ՝ դրա հերթական սերիայի, սակայն օրակարգ բարձրացած Տավուշի չորս բնակավայրերի թեման վերջին հանդիպման մեխն է դարձել։ Զուգահեռաբար քննարկել են թե՛ առաջին, թե՛ երկրորդ հարցը։
Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ լինելու է միակողմանի զիջում եւ այն էլ՝ սեղմ ժամկետներում: Մոտավորապես ակնարկել է, որ առաջիկա օրերին կարող է բանակային երրորդ կորպուսը դուրս բերվել այդ տարածքներից, եւ չորս բնակավայրերը, որոնք, Փաշինյանի բնորոշմամբ, ադրբեջանական են, վերադարձվեն տիրոջը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը պատերազմով է ստանալու։ Ոմանք տեղից կարծիքներ են հայտնել՝ ավելի լավ է պատերազմով տալ, քան ստորագրությամբ, ժողովուրդն այս անգամ հաստատ չի ների իշխանություններին։ Փաշինյանն ասել է, որ ինքը չի ուզում այդ ճանապարհը, քանի որ չկա երաշխիք, որ ռազմական ճանապարհով Ադրբեջանը կվերցնի ոչ միայն իրեն «պատկանելիք» տարածքները, այլեւ չի հասնի մինչեւ Լոռի եւ անգամ՝ Երեւան։ Այս անգամ էլ, փաստորեն, պատերազմով է վախեցրել իր պատգամավորներին:

Ելույթ ունեցած պատգամավորներն առաջարկել են գործընթացն իրականացնել համաչափության սկզբունքով՝ ադրբեջանական կողմը ստանում է իր բնակավայրերը, մեզ է հանձնում մեր տարածքները՝ նույն Տավուշի մարզի Բերքաբերի հատվածում։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հուսահատ խոստովանել է, որ իրենք Ադրբեջանին առաջարկել են այդ տարբերակով հարցը լուծել, բայց հույս չունեն, որ դրական պատասխան են ստանալու։ Պատգամավորներից ոմանք կարծիք են հայտնել, որ Ալիեւն առհասարակ խաղաղություն հաստատելու նպատակ չունի, եւ ցանկացած զիջում բերելու է նոր զիջման, մեծանալու է Ալիեւի ախորժակը, ուստի հենց հիմա եւ հենց Տավուշում պետք է կարողանալ Ադրբեջանին ասել «ոչ», չվախենալով նույնիսկ ռազմական գործողություններից։ Քանի որ Ադրբեջանի հաջորդ պահանջներն ավելի դաժան են լինելու, տարածքային պահանջներից զատ սեղանին են դրվելու փախստականների վերադարձի եւ այլ հարցեր։

Մեզ պատմեցին, որ տեւական րոպեներ քննարկել են, կարելի է ասել՝ Փաշինյանը ՔՊ-ականների գլխին դասախոսություն է կարդացել, որ իրենց հարցազրույցներում Տավուշի բնակավայրերի թեմայով չօգտագործել «տալ» բառը, այլ միշտ ասել՝ «վերադարձնել», որպեսզի ժողովրդի մոտ արմատավորվի, որ դրանք մեր գյուղերը չեն, եւ իշխանությունը ոչինչ չի տալիս, այլ ընդամենը վերադարձնում է տիրոջը։ Ուշագրավ է, որ Տավուշի թեմայով քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ծպտուն չի հանել, չնայած այն հանգամանքին, որ որոշ պատգամավորներ իրենց ելույթներում մտահոգություն են հայտնել, որ գործընթացից հետո բնագծեր են փոխվելու, եւ Տավուշը հայտնվելու է ադրբեջանական զինուժի ուղիղ վերահսկողության ներքո։

Ավելի թեժ բանավեճ է ծավալվել երկրորդ թեմայի քննարկման ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը, լսելով թիմակիցների ելույթները, ցավով եւ ափսոսանքով արձանագրել է, որ չի ձեւավորվում կոնսենսուս ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու շուրջ, ինչն էլ Հայաստանի զարգացումը մի քանի անգամ դանդաղեցնում է։ Ինչպես նախորդ հանդիպումների, այնպես էլ այս անգամ Նիկոլ Փաշինյանի տեսակետը թիմում պաշտպանել են հաշված մարդիկ` այս անգամ Ալեն Սիմոնյանը բացակայել է, մնացել են Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը ու եւս մի քանի պատգամավոր: Իսկ տեսակետի բովանդակությունը հետեւյալն է՝ առանց մտածելու հետեւանքների մասին, ՀՀ-ն պետք է փոխի աշխարհաքաղաքական ուղղությունը հյուսիսից արեւմուտք։ Այս անգամ էլ ուժերի բալանսը ՔՊ-ում չի խախտվել, եթե չասենք, որ զարմանալիորեն Եվրոպա գնալուն սկսել է բացահայտ հակադրվել ՔՊ-ի սորոսական թեւը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ։ Ուրբաթ օրվա հավաքի ժամանակ էլ Արմեն Գրիգորյանը պնդել է, որ Հայաստանի զարգացումը պատկերացնում է տարածաշրջանային ֆորմատում եւ ոչ մի քայլ դեպի Արեւմուտք: Ռուբեն Ռուբինյանն է առաջին անգամ դիրքորոշում հայտնել եւ շեշտել, որ այս հարցում շտապողականությունը կործանարար կարող է լինել Հայաստանի համար։ 

Մեր աղբյուրի տպավորությամբ՝ ՔՊ-ում երկու հակադիր բեւեռ է ձեւավորվում՝ գրիգորյանականներ եւ փաշինյանականներ, առաջին թեւի ներկայացուցիչների հիմնական արգումենտը տնտեսական է, որ Հայաստանը պորտալարով կապված է Ռուսաստանի հետ, գյուղատնտեսական արտադրանքն անգամ սպառվում է ռուսական շուկայում, բացի դա` Հայաստանը հեռու է եվրոպական շուկաների չափորոշիչներից։ Փաշինյանն այս հարցում էլ է կատեգորիկ գտնվել, ասել է՝ կփակենք ռուսական շուկան ՀՀ ֆերմերների, տնտեսվարողների առջեւ, նրանք ստիպված կլինեն բարձր որակի արտադրանք տալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 03․ 24 թ համարում։

Կիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Ամենադիտված