Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն «Երևանի ու Բաքվի հարաբերություններում լարվածությունը չի մարում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր կառավարությունը չի կարողացել պայմանավորվել Ադրբեջանի հետ այն քարտեզների շուրջ, որոնցով սահմանազատվելու է սահմանը, սակայն պնդել է, որ չորս գյուղ, որոնք փաստացի գտնվում են Տավուշի մարզում, պետք է փոխանցվեն Բաքվին, քանի որ նախկինում դրանք եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, հակառակ դեպքում կարող է պատերազմ սկսվել: Տավուշում սահմանի թեման արդիական է դարձել այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է Բաքվին փոխանցի չորս «ոչ էքսկլավային գյուղեր»։

Այսինքն, Երևանը պետք է տարածքային զիջում կատարի միակողմանիորեն ու նախքան սահմանազատման սկսվելը։ Դրանից հետո էլ Բաքուն ցանկանում է վերահսկողություն հաստատել չորս էքսկլավների վրա, այն է՝ Յուխարի Ասկիպարան, Քյարքին (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական բնակեցված գյուղեր), ինչպես նաև Սոֆուլուն և Բարխուդարլին (դատարկ բնակավայրեր): Բայց Փաշինյանը պատրաստ է տարածքներ զիջել միայն սահմանազատման շրջանակներում: «Սահմանազատման արդյունքում մենք ստանում ենք պետական սահման, և տրամաբանորեն հետևում է, որ այնտեղ բանակ չպետք է լինի։ Այնտեղ պետք է սահմանապահներ լինեն»,- ասել է Փաշինյանը։

Նրա կարծիքով, դրա շնորհիվ կկրճատվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգը։ Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն չի բացառել, որ Հայաստանի ղեկավարի առաջարկը կարող է ընդունվել։ «Քանի որ այդ գյուղերը գտնվում են անմիջապես սահմանին, կարելի է ենթադրել, որ դրանց տալը կապված կլինի սահմանազատման հետ։ Դա տրամաբանական է, քանի որ դա կօգնի հետագայում խուսափել խնդիրներից ու թյուրիմացություններից։ Բացի այդ, այդ թեման քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հաստատման հանձնաժողովի շրջանակներում։ Երևի կողմերը նախապես պայմանավորվել են այդ հարցում։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե կոնկրետ ինչպես է գծվելու սահմանը, ապա, ամենայն հավանականությամբ, կկրկնվի Շուռնուխ գյուղի պատմությունը, որի մի մասն անցել է Ադրբեջանին»,- ng.ru-ին ասել է փորձագետը։ Հայ լրագրող Դավիթ Գալստյանը, որը վերջերս եղել է Տավուշի մարզի վիճելի տարածքներում, ng.ru-ին պատմել է, թե կոնկրետ ինչի շուրջ է վեճը։

«Այդ գյուղերի տարածքը բնակեցված չէ, այնտեղ հիմնականում ավերակներ են։ Բայց Հայաստանի և Ադրբեջանի համար դրանք կարևոր են հաղորդակցությունների վերահսկողության տեսանկյունից։ Խոսքն առաջին հերթին Հայաստան-Վրաստան գլխավոր ճանապարհի մասին է, որը մի քանի տեղով հատում է հին խորհրդային սահմանը։ Մոտակայքում կա նաև գազատար Վրաստանից։ Բացի այդ, հին խորհրդային սահմանը անցնում է Ոսկեպար գյուղով, և եթե այնտեղ հայտնվի ադրբեջանական բանակը, ապա գյուղը կարող է ամբողջությամբ դատարկվել։ Հիմա այնտեղ մոտ 800 մարդ է ապրում»,- պարզաբանել է Գալստյանը։

Լրագրողի խոսքով, Տավուշում հայկական բանակն ունի պաշտպանության գծի ամենահագեցած ու ամրացված հատվածը, և դրա կորուստը կխաթարի զինված ուժերի ներուժը։ Բացի դա, փաստ չէ, որ Ադրբեջանը զինվորականներին թույլ կտա նոր դիրքեր ստեղծել։ Ոսկեպարի բնակիչները բացասաբար են արձագանքել տարածքները տալու մասին լուրերին, լրագրողների հետ հարցազրույցներում նրանք ասել են, որ պետք է ոչ թե բանակցել Բաքվի հետ, այլ ուժեղացնել պաշտպանությունը ադրբեջանական ներխուժումը կանխելու համար։ Միաժամանակ նրանք զգուշացրել են, որ մեկը մյուսի հետևից հողատարածք հանձնելով՝ Հայաստանի իշխանությունները, ի վերջո, կարող են կորցնել նաև Երևանը։ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին մեղադրել է դավաճանության մեջ: Օրինակ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, վարչապետին անվանել է «ադրբեջանական անշարժ գույքի գործակալ»։

Հանրապետության նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը համաքաղաքացիներին կոչ է արել համախմբվել, ինչպես կարողացան անել 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի ժամանակ, որտեղ հայկական զորքերը կարողացան կասեցնել օսմանյան բանակի առաջխաղացումը դեպի Հայաստան և դրանով իսկ փրկել հայ բնակչությանը ցեղասպանությունից։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ ասել է, որ եթե մարտի 27-ին 500 հազար մարդ հավաքվի Երևանի կենտրոնում, ապա իշխանությունը կտապալվի, և երկիրը ստիպված չի լինի ինչ-որ բան տալ Ադրբեջանին։ Մոսկվայում անմիջապես հրաժարվել են Տավուշի մարզի վերաբերյալ բանակցություններին ներգրավվելուց և դրանց հետևանքների պատասխանատվությունից, քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են որպես միջնորդներ հանդես եկել այդ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, այսինքն՝ նրանք պետք է զբաղվեն իրենց աշխատանքի արդյունքներով:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանություններն ընդգծել են, որ սահմանազատման հարցերը պետք է լուծվեն առանց բնակչությանն ահաբեկելու, հանգիստ ու կառուցողական մթնոլորտում, և Ռուսաստանը կարող է օգնել այդ գործընթացի իրականացմանը։ Մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե հակամարտության սրումը կանխելու համար որքանո՞վ է անհրաժեշտ հրատապ սահմաններ գծել տարածաշրջանում։ Առայժմ դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ կլուծվի այդ «ոչ էքսկլավային գյուղերը» Ադրբեջանին փոխանցելու հարցը։

Երևանը պնդում է, որ վիճելի տարածքներում պետք է որոշել, թե որտեղից է սկսվում Հայաստանի տարածքը, և դա պետք է արվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Մինչդեռ ամերիկյան Stratfor վերլուծական ընկերությունը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ իրենց հարևանների պահանջներին։ Ըստ վերլուծաբանների, Հայաստանը վախենում է Ադրբեջանի ռազմական հզորությունից։ Այնուամենայնիվ, ըստ Stratfor-ի, գյուղերը տալը առայժմ դեռ կապված է սահմանազատման գործընթացի առաջընթացի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ Կիրանցում
Ամենադիտված