ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ ռազմավարական, դիվանագիտական խաղ է գնում, որի մեջ ներգրավված է Թուրքիան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Սպասելի էր, որ Էրդողանը հաղթանակ է տանելու: Եթե ըստ տարածաշրջաների վերլուծենք արդյունքները, ապա անհայտ է, որ խոշոր քաղաքները՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, դեմ են քվեարկել այս փոփոխություններին: Էրդողանը հաղթանակ է տարել հիմնականում կենտրոնական շրջաններում, եթե Անկարան չհաշվենք: Ինչպես և սպասվում էր՝ դեմ են քվեարկել նաև քրդաբնակ շրջաններում: Ասել է,  թե Թուրքիայի բնակչության այն հատվածը, որը ավելի բարձր կրթական մակարդակ ունի, ապրում է զարգացած պայմաններում ըստ էության դեմ է եղել, կողմ քվեարկել են նրանք, որոնք հետ են մնացել ժամանակակից զարգացումներից, գործընթացներից»,-ամփոփելով ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա  խոսքով՝ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը հնարավորություն էր ստացել գործելու, գլխատված էր.

«Ղեկավարությունը բանտում է, բայց եթե այդպես չլիներ՝ համոզված եմ, որ ավելի շատ ձայներ կստանային «դեմ»-ի կողմնակիցները: Ինչ վերաբերում է սպասվող իրադարձություններին, կարծում եմ, որ առաջիկա 2 տարին լաված է լինելու Թուրքիայի համար՝ քաղաքական պայքարի առումով, քանի որ պետք է 6000-7000 օրենքներ փոփոխվեն կամ նորերն ընդունվեն, որպեսզի համապատասխանեցվեն հանրաքվեի ադյունքներին»,-ընդգծեց թուրքագետը:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է՝ ամենածայրահեղական պանթյուրքիստական «Ազգայնական շարժում» կուսակցությունը պաշտպանեց Էրդողանին:

«Եվ սա վկայում է, որ միանձնյա իշխանության հասնելու քաղաքականությունը հենվում  է թուրքական ամենածայրահեղ միտումների վրա: Հնարավոր է՝ Թուրքիայն մինչև 2029 թվականը ապրել Էրդողանի իշխանության ներքո: Թուրքիան վերադարձավ Աթաթուրքի ժամանակաշրջան»,-նշեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին,  Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, նոր երևույթների սպասել իմաստ չունի: Կմնա այնպես, ինչպես կա:

Խոսելով Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ Հայաստանին, Ադրբեջանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ) սահմանակից շրջաններում ականազերծման աշխատանքերին՝ թուրքագետը նշեց.

«Չեմ կարծում, որ սա ներկա պահին ստրատեգիական նշանակություն ունի: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եթե գնահատում ենք, պետք է լավ  հասկանանք Թուրքիա, Եվրոպա և Ռուսաստան հարաբերությունները: Եվրոպան 19-րդ դարից սկսած՝ Թուրքիային որպես հակակշիռ է օգտագործում ՌԴ-ի դեմ և դա կշարունակվի: Թուրքիան էլ հասկանալով ամեն ինչ՝ փորձում է իր օգուտը սատանալ: Մեծ ռազմավարական, դիվանագիտական խաղ է գնում որի մեջ ներգրավված է Թուրքիան: Կարծում եմ, որ Թուրքիայի առաջին նպատակը Մերձավոր Արևելքում քրդական պետության առաջացման գործընթացի կասեցումն է»:

Հիշեցնենք, որ նախնական արդյունքներով ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ է քվեարկել ընտրողների 51.41, դեմ՝ 48.59 տոկոսը: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 85.3 տոկոս:

Անի Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular