Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ ռազմավարական, դիվանագիտական խաղ է գնում, որի մեջ ներգրավված է Թուրքիան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Սպասելի էր, որ Էրդողանը հաղթանակ է տանելու: Եթե ըստ տարածաշրջաների վերլուծենք արդյունքները, ապա անհայտ է, որ խոշոր քաղաքները՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, դեմ են քվեարկել այս փոփոխություններին: Էրդողանը հաղթանակ է տարել հիմնականում կենտրոնական շրջաններում, եթե Անկարան չհաշվենք: Ինչպես և սպասվում էր՝ դեմ են քվեարկել նաև քրդաբնակ շրջաններում: Ասել է,  թե Թուրքիայի բնակչության այն հատվածը, որը ավելի բարձր կրթական մակարդակ ունի, ապրում է զարգացած պայմաններում ըստ էության դեմ է եղել, կողմ քվեարկել են նրանք, որոնք հետ են մնացել ժամանակակից զարգացումներից, գործընթացներից»,-ամփոփելով ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա  խոսքով՝ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը հնարավորություն էր ստացել գործելու, գլխատված էր.

«Ղեկավարությունը բանտում է, բայց եթե այդպես չլիներ՝ համոզված եմ, որ ավելի շատ ձայներ կստանային «դեմ»-ի կողմնակիցները: Ինչ վերաբերում է սպասվող իրադարձություններին, կարծում եմ, որ առաջիկա 2 տարին լաված է լինելու Թուրքիայի համար՝ քաղաքական պայքարի առումով, քանի որ պետք է 6000-7000 օրենքներ փոփոխվեն կամ նորերն ընդունվեն, որպեսզի համապատասխանեցվեն հանրաքվեի ադյունքներին»,-ընդգծեց թուրքագետը:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է՝ ամենածայրահեղական պանթյուրքիստական «Ազգայնական շարժում» կուսակցությունը պաշտպանեց Էրդողանին:

«Եվ սա վկայում է, որ միանձնյա իշխանության հասնելու քաղաքականությունը հենվում  է թուրքական ամենածայրահեղ միտումների վրա: Հնարավոր է՝ Թուրքիայն մինչև 2029 թվականը ապրել Էրդողանի իշխանության ներքո: Թուրքիան վերադարձավ Աթաթուրքի ժամանակաշրջան»,-նշեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին,  Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, նոր երևույթների սպասել իմաստ չունի: Կմնա այնպես, ինչպես կա:

Խոսելով Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ Հայաստանին, Ադրբեջանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ) սահմանակից շրջաններում ականազերծման աշխատանքերին՝ թուրքագետը նշեց.

«Չեմ կարծում, որ սա ներկա պահին ստրատեգիական նշանակություն ունի: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եթե գնահատում ենք, պետք է լավ  հասկանանք Թուրքիա, Եվրոպա և Ռուսաստան հարաբերությունները: Եվրոպան 19-րդ դարից սկսած՝ Թուրքիային որպես հակակշիռ է օգտագործում ՌԴ-ի դեմ և դա կշարունակվի: Թուրքիան էլ հասկանալով ամեն ինչ՝ փորձում է իր օգուտը սատանալ: Մեծ ռազմավարական, դիվանագիտական խաղ է գնում որի մեջ ներգրավված է Թուրքիան: Կարծում եմ, որ Թուրքիայի առաջին նպատակը Մերձավոր Արևելքում քրդական պետության առաջացման գործընթացի կասեցումն է»:

Հիշեցնենք, որ նախնական արդյունքներով ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ է քվեարկել ընտրողների 51.41, դեմ՝ 48.59 տոկոսը: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 85.3 տոկոս:

Անի Կարապետյան

Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)
Ամենադիտված