Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն կընկնի դռնեդուռ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Արցախցիների՝ մարտի 20-ին անցկացրած հանրահավաքից հետո իշխանության ներսում անհանգստություն է առաջացել, բանն այն է, որ հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին երկու շաբաթ անց կրկին հանդիպելու մասին` եթե ՀՀ կառավարությունը չլուծի արցախցիների սոցիալական խնդիրները։ Նախօրեին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը եւ կառավարության որոշ անդամներ շտապել են խորհրդարան, փակ հանդիպում անցկացրել ԱԺ Տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի անդամ իշխանական պատգամավորների հետ, որին նաեւ որոշ ՔՊ-ականներ են մասնակցել, որոնք այդ հանձնաժողովի անդամ չեն: Քննարկել են արցախցիների համար նախատեսվող սոցիալական ծրագրերը, որոնցից գլխավորը բնակարանային խնդրի լուծումն է։

Փոխվարչապետը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի կառավարության դիրքորոշումը խնդրի առնչությամբ ու ներկայացրել հետեւյալ բանաձեւը՝ որքան հեռու մայրաքաղաքից, այնքան շատ գումար կստանան արցախցիները բնակարան ձեռք բերելու համար, գումարի չափն էլ կտատանվի 3-ից 5 մլն դրամի սահմաններում՝ յուրաքանչյուր շնչի հաշվով: Պայմաններից մեկն էլ այն կլինի, որ առնվազն տասը տարի չեն կարող  վաճառել գնված բնակարանները կամ տները, քանի որ  տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում եւ տասը տարի հետո պետությանն են վերադարձրել` ընտանիքի չափահաս անդամների համար ստացած գումարները։ Ի դեպ, այս կետին էլ են արցախցիներն անհամաձայն եւ իրենց 15 կետանոց հայտարարությունում գրել են այդ մասին:

Փոխվարչապետը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է փուլերով։ Առաջին փուլում առաջնահերթությունը տրվելու է երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու կամ մեկ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, այնուհետև կգա մյուս խմբերի հերթը։ Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի` այսինքն, կհանձնեն իրենց 070 կոդով անձնագրերը եւ անձնագիր կստանան Հայաստանի անձնագրային ծառայություններից։ Խաչատրյանը նաեւ փոխանցել է Փաշինյանի հանձնարարականը պատգամավորներին, այն է՝ ակտիվություն դրսեւորել արցախցիների խնդիրները լսելու, բարձրաձայնելու հարցում, այցելել մարզեր, համայնքներ, մարզպետարանների եւ պատկան նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ կազմակերպել արցախցիների հետ, լսել խնդիրները եւ փոխանցել կառավարությանը։ Իմաստն այն է, որ ընդդիմության ձեռքից վերցնեն նախաձեռնությունը եւ թույլ չտան, որ այս խնդիրներով ընդդիմությունը զբաղվի ու դիվիդենտներ ստանա: 

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում է արցախցիների գործոնը եւ որոշել է սոցիալական ծրագրեր իրականացնել, որ բողոքող արցախցիների խավ չգոյանա երկրում, հատկապես, որ առաջիկայում ներքաղաքական բուռն զարգացումներ են սպասվում՝ Տավուշի բնակավայրերի հանձնման ֆոնին: Եւ քաղաքական-հասարակական ուժերը սկսել են ակտիվանալ ու չի բացառվում առաջիկայում բողոքի ակցիաներ տեղի ունենան: Իշխանությունը թերեւս հաշվարկել է, որ պետք է նախապես կանխել` թույլ չտալ, որ բողոքավորների խմբերն  ավելանան մի քանի տասնյակ հազար դժգոհ զանգվածներով։ Երեկ էլ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, կառավարության այլ ներկայացուցիչներ` մարզպետների, համայնքապետերի եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ են քննարկել արցախցիների խնդիրները։

Հ․Գ․ Նշենք, որ ՀՀ կառավարության բոլոր օղակները հրաժարվում են զբաղվել արցախցիների կենսաթոշակային կուտակային ֆոնդերի գումարների վերադարձի խնդրով։ Վերջին ամիսներին մենք մի քանի հարցումներ ենք ուղարկել ԿԲ, վարչապետի աշխատակազմ, սակայն մեզ պատասխանել են, որ խնդիրն իրենց չի առնչվում: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ ԱՀ ԱԺ-ն ընդունել է օրենք, որպեսզի արցախցիների կուտակած գումարները ժամկետից շուտ վերադարձնեն իրենց, քանի որ ոչ բոլորն են ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, իսկ այդ դեպքում ստացվում է, որ Արցախում աշխատած եւ կուտակած կենսաթոշակային գումարները գնալու են կորեն։ Մեր տեղեկություններով Արցախի խորհրդարանը քննարկում է այս թեմայով լսումներ անցկացնելու հարցը, որին կհրավիրվեն նաեւ ՀՀ կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներ։

Մանրամասն թերթի այսօրվա համարում

Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում
Ամենադիտված