Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը երկիրը «ծախել» է թուրքական «սուլթանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաշինյանի քաղաքականության ճակատագրական սխալներից հետո էլ Երևանը շարունակում է «պոչը շարժել» իր արևմտյան գործընկերների առջև»,-գրում է tsargrad.tv-ն։

Այսպիսով, Հայաստանը որոշել է, որ մայրաքաղաքի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների օգնության կարիքը չունի. «ելք» ցուցանակով փորձում է փակել ՀԱՊԿ-ի դուռը և գնալով ավելի է մոտենում ՆԱՏՕ-ի երկրներին։ Նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ Անդրկովկասում` երեկվա դաշնակցի նման ոչ պատշաճ պահվածքից հետո։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ճեպազրույցի ժամանակ չկարողացավ ուղիղ պատասխան տալ ոչ միայն Հայաստանում, այլև դրանից դուրս շատերին հուզող այն հարցին, թե արդյո՞ք Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. «դա պետական գաղտնիք է»-խուսանավել է Ասրյանը։

Թեև, նա ինքը նախկինում վստահեցնում էր հայերին, որ դաշինքի մասնակիցների միջև բոլոր պայմանավորվածություններն իբր գոյություն ունեն միայն թղթի վրա, ինչը նշանակում է, որ Երևանի ռազմական ղեկավարության գիտակցությամբ` Հայաստանը վաղուց է դուրս եկել ՀԱՊԿ-ից, թեև դե յուրե դա դեռ չի վավերացրել:

Ղարաբաղն ու նրա բնակիչներին լքելուց հետո, Հայաստանում հասունանում են ռուսաֆոբական տրամադրություններ, քանի որ Փաշինյանը հրաժարվում էր գոնե որոշակի պատասխանատվություն ստանձնել սեփական` երբեմն ոչ ամենախելացի արարքների համար։ Մարդը, ով բաց թողեց իր ժողովրդին փրկելու շանսը, այժմ պնդում է, թե իբր ամեն ինչում մեղավոր են ռուսները։

Բայց, ըստ էության, փաստն այն է, որ Հայաստանն անգործության էր մատնված այն ժամանակ, երբ Բաքվի զորամասերը երթով անցնում էին Ղարաբաղով, իսկ Արցախի սակավաթիվ զորամասերը փորձում էին ինչ-որ կերպ դիմադրել նրանց, բայց, բնականաբար, ապարդյուն։ Երևանը, փաստացի, չցանկացավ պաշտպանել իր տարածքը, իսկ հետո Ղարաբաղն ամբողջությամբ ճանաչեց որպես Ադրբեջանի տարածք, որը ՀԱՊԿ-ին փաստացի զրկեց Արցախում զորք տեղակայելու որևէ հիմքից։ Թեև հենց Ղարաբաղն էր նրանից պաշտպանություն խնդրել, ինչը և պահանջում էին ՀՀ քաղաքացիները։ Ըստ երևույթին, իզուր չէ, որ Փաշինյանն ընկերացել է ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ, նրանք վաղուց են սերտել այն ձեռնարկը, թե ինչպես կարելի է Ռուսաստանին մեղադրել բոլոր խնդիրների համար։

Սակայն պետք չէ մտածել, որ այս ամենը հանկարծակի է տեղի ունեցել։ Մեկ տարի առաջ Փաշինյանը ամպագոռգոռ հայտարարություն էր արել, թե ըստ իրեն` երկրի անվտանգությունն ապահովելու համար բացառապես Ռուսաստանի վրա հույս դնելը ռազմավարական սխալ է։ Իսկ արդեն այս տարի նա հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայության սառեցման մասին։ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռանալը երկիրը լիովին մենակ կթողնի Բաքվի և թուրքական «սուլթանի» դեմ։

Իսկ ի՞նչ կլինի հետո։ Ըստ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի` «մեր դաշնակցին թշնամի են սարքում, Հայաստանի արտաքին անվտանգության համակարգը զրոյացնում են»: Կասկածից վեր է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու իր էքսպանսիայի մեջ։ Օրինակ պատգամավոր Ֆազայիլ Ագամալին կոչ է արել չսպասել, որ Հայաստանը վերազինվի արևմտյան զենքով, ռազմական ճանապարհով խլել այն ամենը, ինչը պնդում է Ադրբեջանը, և բացի այդ, նա կոչ է արել իրանցի ադրբեջանցիներին թույլ չտալ զենք մատակարարել Հայաստան` Իրանի տարածքով:

Միևնույն ժամանակ, Ալիևն ինքն էլ չի լռել, երբ նման հնարավորություն է հայտնվել։ Ղարաբաղի տարածքի ռազմական զավթման առիթով, հանպատրաստից «հաղթական շքերթում» նա հաստատել է, թե Հայաստանի Զանգեզուրի, Գոյչայի և Իրեվանի շրջանները Ադրբեջանի պատմական հողերն են։

Նույն միտքը նա հնչեցրել է նաև իշխող` «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում: Գծագրվում է Փաշինյանի` Հայաստանի աննախանձելի ճակատագրի բավականին սարսափելի պատկեր: Ոչ ոք նույնիսկ չի զարմանա, եթե առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն փորձի վերցնել այդ տարածքները, և հավանաբար ՆԱՏՕ-ից որևէ մեկը մատը մատին չի տա դա կանխելու համար։ Որովհետև դա կհանգեցնի բացահայտ պատերազմի ՆԱՏՕ-ի երկրորդ հզոր բանակի՝ Թուրքիայի հետ: Նման պատերազմն ակնհայտորեն օսմանցիների հակառակորդների համար հաղթական չի լինի։

Բացի դա անգամ հնարավոր է, որ Թեհրանը միանա Բաքվին։ Եվ նույնիսկ նման ելքի դեպքում Փաշինյանը միանշանակ կգտնի ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու տարբերակ, դե հո չի կարող որպես չափահաս մարդ, մի ամբողջ երկրի ղեկավար` իրեն մեղադրել:

Այնուամենայնիվ, առայժմ պատերազմը տեղեկատվական և ճանաչողական դաշտում է, Հայաստանը աստիճանաբար ընտելանում է այն մտքին, որ ինչ էլ ասի Ադրբեջանը (այսինքն Թուրքիան), ամեն ինչ այդպես էլ պետք է լինի։ Օրինակ` Ալիևը հաշտության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ պայման է անվանել բուն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը, և ադրբեջանա-թուրքական ճնշման ներքո Հայաստանի իշխանությունները սկսել են խոսել «նոր իրողություններ արտացոլող»` նոր Սահմանադրության, զինանշանի, օրհներգի և նույնիսկ հայոց պատմության դասագրքերի փոփոխության անհրաժեշտության մասին։ Հանրային հեռուստաընկերության եթերում օրհներգի կադրերում այլևս չի երևում համայն հայության համար սրբազան լեռը՝ Արարատը։

Ճիշտ է, դեռ թույլատրվում է հայերին հայ անվանել։ Դե, իսկ հետո ինչպես կասեն… Այն, որ այդ ամենը դավաճանություն է Հայաստանի նկատմամբ` ակնհայտ է: Բայց այդ առումով մեկ այլ վտանգ է առաջանում: Եթե Ռուսաստանն արձագանքի, վիրավորվի ու Ադրբեջանի ու Թուրքիայի գիրկը նետվի` դա այն է, ինչին արդեն իսկ կոչ է անում Ռուսաստանում շատ ազդեցիկ պրոթուրքական լոբբին, հարուստ ադրբեջանական սփյուռքը և որոշ բլոգերներ։

Ասում են, որ մենք տնտեսական շահեր ունենք ադրբեջանցիների և թուրքերի հետ, իսկ Հայաստանը ծանրություն է մեր ոտքերի վրա կախված, և որից պետք է հրաժարվել։

Դրանում շատ է շահագրգռված Արևմուտքը, և Փաշինյանն ինքը, բնականաբար, աշխատում է այդ ուղղությամբ։ Սակայն չպետք է մոռանալ Թուրքիայի աշխարհաքաղաքական նպատակների մասին (որի ձեռքում Ադրբեջանը միայն գործիք է), որը ներառելով Ռուսաստանի մի շարք «թուրքալեզու» շրջաններ` «Մեծ Թուրանի» ստեղծումն է։

Կասկածից վեր է, որ Ռուսաստանի պասիվ դերակատարմամբ` Ադրբեջանը վաղ թե ուշ ներխուժելու է Հայաստան և խլելու է այն, ինչ իրենն է համարում։ Իսկ ՀԱՊԿ-ի բացակայության դեպքում Հայաստանի գոյատևման միակ հնարավորությունը ՆԱՏՕ-ի զորքերն իր տարածք կանչելն է։ Վրաստանը, անկասկած, վախենալով թուրքական ներխուժումից, նույնը կանի։

Արդյունքում մենք կստանանք ՆԱՏՕ-ի կողմից ամբողջությամբ վերահսկվող և Ռուսաստանին թշնամաբար տրամադրված Անդրկովկաս և հարավային սահմանին գտնվող թշնամական հենակետեր։

Հենց այդտեղից էլ Արևմուտքը և Թուրքիան (յուրաքանչյուրն իր նախագծով) կսկսեն անախորժություններ հրահրել Հյուսիսային Կովկասում, ապակայունացնելով Ռուսաստանը և նախապատրաստելով «թուրքալեզու» շրջանների մերժումը։ Եվ այդ ամենում իրենց դերը կխաղան գրեթե 1,5 միլիոն բացարձակապես թուրքամետ ադրբեջանական սփյուռքը և միլիոնավոր «աշխատանքային միգրանտները», որոնց մեջ կան բազմաթիվ «թուրքալեզուներ»:

Չմոռանանք նաև Իրանի մասին, որի համար նման իրավիճակը աղետալի կլինի: ՆԱՏՕ-ն անմիջապես կներքաշվի Իրանի` Թուրքիայի հետ ցանկացած կոնֆլիկտի մեջ, քանի որ վաղուց է երազում պատճառ գտնել Իսլամական Հանրապետությանը հարվածելու համար, որը, ի դեպ, մեր միակ վստահելի դաշնակցին է տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում:

Եվ Ռուսաստանը ևս ստիպված կլինի նրա համար պատերազմի մեջ մտնել։ Ի դեպ, եթե Իրանը ջախջախվի, մենք շատ արագ դուրս կմղվենք Սիրիայից և Մերձավոր Արևելքից։ Բայց եկեք ամեն ինչ միայն Փաշինյանի վրա չբարդենք, քանի որ ՀԱՊԿ-ում մեր մի շարք այլ դաշնակիցներ ևս, նրանից լավը չեն։

Ավելին, մենք երբեք մեզ նեղություն չենք տվել Հայաստանում ստեղծել հզոր ռուսամետ ուժեր, այլ հենվել ենք միայն շուկայական մոտեցումների վրա, որոնց համաձայն` բարեկամությունը միշտ կարելի է գնել տնտեսական շահի դիմաց։

Ճիշտ նույն մոտեցմամբ մենք խաբվեցինք Ուկրաինայում, և այսօր նույն աղետալի քաղաքականության պտուղներն ենք քաղում Անդրկովկասում։

Ինչպես իրավացիորեն նշում է քաղաքական վերլուծաբան Անդրեյ Շկոլնիկովը` «Փաշինյանի ինքնասպանության քաղաքականությունն անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի մահվան, Արևմուտքի վրա խաղադրույքն ակնհայտորեն պարտվողական խաղադրույք է, իսկ Իրանը չի օգնի, բացառությամբ շատ սահմանափակ կերպով, ինչպես երևում է, տասը տարի հետո, Ռուսաստանը պետք է ամեն ինչ նորից սկսի և վերափոխի Անդրկովկասը, ինչպես դա արել է նախկինում»:

Լավ կլինի, որ Ռուսաստանը հիմա զբաղվի այս ամենով, քանի որ նման բանի համար ոչ միայն ռեսուրսներ ու ռազմական հզորություն է պահանջվելու, այլ նաև Ցիցիանովի, Երմոլովի և Պասկևիչի տրամաչափի անհատներ. և իհարկե` աննկուն քաղաքական կամք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումԿյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ամենադիտված