Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր պայթյուն և փլուզում Քանաքեռավանի գազալցակայանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մարտի 16-ին, խոշոր պայթյուն-փլուզում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քանաքեռավանի գազալցակայանում, Peugeot մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը մոտ 10 մ շպրտվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը և ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ գազալցակայանում մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել՝ կայանելով իրենց ավտոմեքենաները, սակայն պարեկների ժամանելուց վայրկյաններ անց տարածքն ամբողջությամբ բացվեց ու պարեկները սահմանազատեցին այն։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Բաբախանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանները Peugeot-ի վարորդին տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պատերի փլուզում, երկաթե թիթեղներից մի քանիսը պոկվել ու շպրվտվել են՝ ընկնելով 2 ավտոմեքենայի վրա։ Մի քանի գազաբալոններ նույնպես շպրտվել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ
Ամենադիտված