Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի միաժամանակյա խաղը երկու լարերի վրա՝ ՀՀ անվտանգության հաշվին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իր հստակ դիրքորոշման մասին: Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ չի կարող հաստատել Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության քննարկման մասին լուրերը։  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ Ռուսաստանին հայտնի չեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ որոշում, աշխատանքներ են տարվում բոլոր ուղղություններով։

«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցը օրակարգ եկավ Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխեն կատարած այցից և այնտեղ նրա ունեցած երկկողմ հանդիպումներից հետո: Այդ հանդիպումների շարքից պետք է առանձնացնել հատկապես Մի 6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպումը․ Մուրը, ինչպես գիտենք, հանդիսանում է Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու ծրագրի գլխավոր ճարտարապետներից մեկը:

Ակնհայտ է, որ Արևմուտքը շտապեցնում է Նիկոլ Փաշինյանին և նրանից պահանջում գործնական հակառուսական քայլերի դիմել: Սակայն, ուշագրավն այն է, որ Փաշինյանը գնում է էսկալացիայի ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալու, այլ «Զվարթնոցի» առավել թարմ և հանրության համար քիչ ծամծված թեման օրակարգ բերելու միջոցով: Սա նշանակում է, որ մի կողմից Փաշինյանը փորձում է Արևմուտքին ցույց տալ, որ կատարում է վերջիններիս պահանջը, մյուս կողմից՝ նա չի ցանկանում վերջնականապես խզել հարաբերությունները ՌԴ–ի հետ: Փաշինյանը քաջ գիտակցում է, որ Արևմուտքից ՀՀ–ի և անձամբ իր համար անվտանգության երաշխիքներ դժվար թե ստանա, թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ն ակնհայտորեն խոսքից և գեղեցիկ խոստումներից այն կողմ դեռևս պատրաստ չեն գնալ: Արևմուտքը մինչ այս պահը Հայաստանին չի առաջարկել անվտանգային և տնտեսական այլընտրանքային համակարգեր: Փոխարենը՝ նրանք ցանկանում են Հայաստանի միջոցով լուծել իրենց տարածաշրջանային հարցերը՝ Երևանը դարձնելով Արևմուտք-ՌԴ նոր բախման թատերաբեմ: Այս ամենը գիտակցելով՝ Փաշինյանն ընդամենը զբաղված է ժամանակ ձգելով, ՌԴ-ին մանր կսմիթներ հասցնելով, հույս ունենալով, որ դրանք ի վերջո հունից կհանեն Մոսկվային և վերջինս կդիմի առավել կոշտ միջոցների, ինչն էլ կազատի Փաշինյանի ձեռքերը: Մոսկվայում, սակայն, քաջ գիտակցում են Փաշինյանի խաղի իմաստն ու մոտիվացիան և դա է պատճառը, որ ռուսական կողմն այս օրերին հանդես է գալիս անչափ հավասարակշռված գնահատականներով՝ չտրվելով որևէ պրովոկացիայի:

Կասկածից վեր է, որ Արևմուտքը Հայաստանի իշխանություններից պահանջելու է գործնականում ապացուցել լոյալությունն Արևմուտքին և շտապեցնել նրանց, ինչն էլ ենթադրում է հակառուսական քաղաքականության խորացում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: ՌԴ-ն,  իր հերթին, հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից, սա նշանակում է, որ հակառուսական քաղաքականությունը հստակ հակազդեցության է արժանանալու: Ստացվում է, որ Փաշինյանն իր սեփական իշխանության պահպանման և երկարաձգման նպատակով կրկին փորձում է մանևրել՝ հարվածի տակ դնելով ՀՀ անվտանգությունը:

Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ» Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (Տեսանյութ)Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացելԻնչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 7-րդ դասարանի աշակերտուհու մոտ սրտի կանգ է գրանցվել․ ի՞նչն է պատճառըՄենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ․ ՊատելՌաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ ԳուտերեշԱդրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեԻրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարանԻնչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրիցՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ որոշել են ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններԲերման է ենթարկվել Ժիրայր ՍեֆիլյանըՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆՈղջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը․ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի ԻրանՄիրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըՓաշինյանն ամբողջ հանդիպման ընթացքում անհանգիստ էր, նեղվում էր, որ այդ շներին թշնամի էինք ասում․ Կիրանցի բնակիչը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին Ռուբինյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացըԼրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ
Ամենադիտված