Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շաբաթը ուրբաթից շուտ եկավ. գներն արդեն բարձրացել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր հյուրն է «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության անդամ, «Աշխատավորների շահերի պաշտպանության» ՀԿ–ի նախագահ Կարեն Թումանյանը

– Պարոն Թումանյան, փաստորեն անմիջապես ընտրություններից հետո նկատվում է գների բարձրացում: Դա ինչպե՞ս բացատրենք. կապե՞նք ընտրությունների հետ:

– Պատահականություններ չեն լինում: Հատկապես` մեր երկրում: Եվ եթե ուսումնասիրեք անցած ընտրությունները, ապա կտեսնեք, որ անմիջապես դրանցից հետո սկսվել են թանկացումները: 

Ներկա թանկացումներն էլ են բնական. միլիոնավոր դոլարներ են ծախսել այս ընտրությունների ժամանակ: Դեռևս մեր կուսակցության` «Հայկական վերածնունդի» պատգամավորության թեկնածուները, երբ քարոզարշավ էին անցկացնում, ասում էին մարդկանց` ընտրակաշառքներից զերծ մնացեք: Որովհետև դրանց հետևելու են թանկացումները: Մեկ ամսվա մեջ, առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումով, իրենց բաժանած գումարները հետ են բերելու:

Ու այդպես էլ եղավ. արդեն թե՛ շաքարավազն է թանկացել, թե՛ բենզինն է թանկացել, թե՛ ծխախոտն է թանկացել:

Տեսեք` Հայաստանում 2,5 մլն մարդ է ապրում, եթե հավատանք այդ տվյալներին: Բոլորն էլ օգտվում են թե՛ շաքարավազից, թե՛ բենզինից, թե՛ ալյուրից: Եվ պատկերացրեք, եթե այդ ապրանքները տասը լումայով էլ թանկացնեն, ավելին չեմ ասում, ապա, բազմապատկելով մարդկանց թվաքանակին, կարող եք ստանալ ահռելի թվեր:

– Մեր ֆինանսների նախարարը ապրանքների թանկացումը չկապեց ընտրությունների հետ: Արժանահավա՞տ է նրա տեսակետը:

– Իհարկե, ոչ: Նման պատահականություններ չեն լինում: Ֆինանսների նախարարն իշխանության դրածո է և պետք է խոսի կառավարության համար շահեկան տեսանկյունից: Կարո՞ղ է նա խոստովանել, թե` ընտրակաշառք ենք բաժանել և հիմա ստիպված ենք գները բարձրացնել:

Մի բանի էլ ուշադրություն դարձնենք` այս ընտրություններին միայն օլիգարխ չորս թեկնածուներ` Սամվել Ալեքսանյանը, Արկադի Համբարձումյանը, Արայիկ Գրիգորյանը և Կարեն Կարապետյանը Հանրապետական կուսակցության համար միասին բերել են 180 հազար ձայն: Որը կազմում է ընդհանուր ձայների 14%–ը: Եվ այս չորսի ձեռքում էլ կան առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ փաթեթներ:

Դե, պատկերացրեք, թե ինչ միլիարդներ են ծախսվել այդքան ձայնի համար: Իսկ ո՞ր բիզնեսմենն է հենց այնպես փող թափում:

Կամ եթե ընտրությունների հենց հաջորդ օրը շաքարավազը թանկանում է, էլ ի՞նչ մտածենք: Ի վերջո, շաքարավազն այսօր ո՞ւմ ձեռքում է:

– Այսինքն` երևում է այդ 10 հազար դրամ կաշառքը շատ թանկ է նստելու վերցնողների վրա:

– Երբևիցե նման թանկ չի նստել, ոնց որ հիմա է նստելու: Որովհետև խորհրդարանը շատ սխալ է ձևավորված: Այնտեղ «Ծառուկյան» դաշինքն է, Հանարպետականն է, ՀՅԴ–ն է և «Ելքն» է: Իսկ արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ «Ելքին» ու ՀՅԴ–ին անցկացրել է Հանրապետականը: Ինչ վերաբերվում է Ծառուկյանին, ապա նա, լինելով օլիգարխ, չի կարող դեմ գնալ իշխանությանը:

Այս ամենը խոսում է այն մասին, որ խորհրդարանում իրական ընդդիմադիր ուժ չի լինելու: Եվ ինչ ուզենալու են, այն էլ անելու են:

– Այսինքն` միահեծան իշխանություն է:

– Ավելին` ես արդեն ասել եմ, որ Ազգային Ժողովի աշխատանքները դեռ չմեկնարկած, արդեն իսկ այն ժամանակավրեպ է դարձել: Կամ բարոյապես սպառել է իրեն:

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին
Ամենադիտված